Ամանորն Իտալիայում

Ամանորն Իտալիայում (իտալերեն՝ Capodanno, թարգմանվում է որպես «տարվա գլուխ», նաև հայտնի է որպես Սուրբ Սիլվեստերի ընթրիք), տոն, որը նշվում է իտալացիների կողմից՝ համապատասխան գրիգորյան օրացույցի, մեկնարկում է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել:

Հայրենագիտության առաջին շրջանի ամփոփում

Սեպտեմբեր

Հայկական լեռնաշխարհ

Հայաստանը մեր աչքերով

Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

Հոկտեմբեր

Հնադարյան մարդիկ

Աշնանային արձակուրդ

Նոյեմբեր

Մեսրոպ Մաշտոց

Մագաղաթ

Մատենադարան

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Դեկտեմբեր

Ամանորն Իտալիայում

Լեգենդ եղևնու մասին

Մենք հայրենագիտության ժամին անցնում ենք տարբեր բաներ: Ինձ ամենաշատը դուր է եկել Հնադարյան մարդիկ: Մենք տարբեր ճափորդությունների օրինակ՝ Աշնանային արձակուրդ կամ Ճամփորդություն դեպի Մատենադարան:

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Մենք գնացինք մատենադարան ճափորդության: Այնտեղ կային շատ գրքեր մագաղաթից: Մենք առաջինը տեսանք ամենամեծ մագաղաթից գիրքը որը ունի 600-ից ավել էջ 28կգ քաշ և կոչվում է Մշո Ճառնտիր: Այնտեղ տեսանք նաև ամենափոքր մագաղաթից գիրքը լոցկու տուփի չափ որը ունի 60-ից ավել էջ և ունի մոտավորապես 32գ քաշ:


Մատենադարանում մենք նաև տեսանք առաջին տպված աստվածաշունչը: այնտեղ մենք նաև տեսանք շատ ու շատ գրքեր, բայց դրանք բոլորը թվարկել չեմ կարող, քանի որ դրանք շատ են: Ինձ ամենաշատը դուր եկան ներկերը: Մեր հայրենագիտության դասերից ես հասկացել էի, որ միայն որդան կարմրից էին ստանում գույն:

Բայց այնտեղ ես հասկացա, որ գրքերի միջի Օրինակ՝ դեղին գույնը ստանում էին ծաղիկից և այտպես էլ մյուս գույները:

Դրսում մենք տեսանք վիշապաքարը դրանց գտնում են սարերից մեր տեսածը ուներ ցլի դեմք: Այդ քարերը շատ նման են գերեզմանաքարերի: Մենք նաև տեսանք շատ հին խաչքարեր:

Մատենադարան

Մատենադարանում շատ հին գրքեր կան մագաղաթից:

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։

Մագաղաթ

Մագաղաթը թուղթ չէ, բայց մագաղաթից գրքեր կան: Այն ժամանակներում թուղթ չի եղել և մագաղաթը փոխարինել է թղթին: Մագաղաթը դա կաշվից է պատրաստված և նրա վրա գրել են: Ամենափոքր մագաղաթի չափսը լուցկու տուփի չափ է, իսկ ամենամեծը 280կգ ունի: Մագաղաթը Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով։

Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 89-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Մեսրոպ Մաշտոց

Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։

Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Continue reading “Մեսրոպ Մաշտոց”

Աշնանային արձակուրդներ

Ես իմ աշնանային արձակուրդների ժամանակ գնացել եմ Ազատան գյուղ 4-րդ և 5-րդ դասարաններով: Մեկ օր մնացել ենք քահանայի տանը, բայց ես Լեոն, Ռուբենը ու Միքայելը գնացել էինք Միքայելենց գյուղ 4-ով մնալու: Բայց եկեք սկենք սկզբից: Մենք առավոտյան 08:00-ին շարժվեցինք, իսկ ճանապարհը շատ երկար էր դրա համար ես տնից հանելուկի գիրք էի բերել:

Continue reading “Աշնանային արձակուրդներ”

Հնադարյան մարդիկ

Հանադարյան մարդիկ ապրել են միլիոնավոր տարիներ առաջ: Նրանք ոչինչ չեն ունեցել: Նրանց կյանքը շատ բարդ է եղել նրանք ամեն ինչ իրենց ձեռքով էին պատրաստում: Նրանք հագել են կենդանիների մոռթուց հագուստ: Նետերը պատրաստել են կենդանիների մսից հանաց ջլերից և թրծենից: Հնադարյան մարդիկ քարով են գործիքներ պատրաստել: Իսկ երբ ուզում էին բռնակ ավելացնել, թրծենով կապում էին բռնակին:

Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

Կոմիտասի պողոտա
Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3 կիլոմետր երկարություն։ Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից՝ Հակոբ Հակոբյան փողոցում և ձգվում մինչև «Լամբադա» ուղեանցի և Ազատության պողոտայի հատման տրանսպորտային հանգույցը։

Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ, և այլն։
Կոմիտասի թանգարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը։ Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։ Ցուցադրության հեղինակը և համադրողը Վարդան Կարապետյանն է, նկարիչ-ձևավորողը՝ Ալբերտո Տորսելլոն։ Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները։

Հայաստանը մեր աչքերով

Հայաստանը հին երկիր է: Հայաստանում կան շատ տեսարժան վայրեր: Այստեղ է նաև Սևանալիճը որը աշխարհում երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճն է: Այստեղ կա նաև շատ երկար ճոպանողի: Հայաստանում կան շատ լեռներ կան: Ես այդ սարերից երևի տասը բարձրացել եմ, բայց Հայաստանում այդ տասից բացի կան էլի շատ լեռներ: Հայաստան է կոչվել է այս երկրի անունը, որովհետև ժամանակի եղել է Հայկ նահապետ և հենց նրա անունով է կոչվել Հայաստանը: