Աշնանային արձակուրդներ

Ես իմ աշնանային արձակուրդների ժամանակ գնացել եմ Ազատան գյուղ 4-րդ և 5-րդ դասարաններով: Մեկ օր մնացել ենք քահանայի տանը, բայց ես Լեոն, Ռուբենը ու Միքայելը գնացել էինք Միքայելենց գյուղ 4-ով մնալու: Բայց եկեք սկենք սկզբից: Մենք առավոտյան 08:00-ին շարժվեցինք, իսկ ճանապարհը շատ երկար էր դրա համար ես տնից հանելուկի գիրք էի բերել:

Ընկեր Սոնան մեզ համար կարդում էր, իսկ հետո արդեն մենք հասանք մեր կանգառներից առաջինին հետո երկրորդին և էտպես մեր երկար ճանապարհը շատ կարճ դարձավ: Ազատան գնալիս առաջինը այցելեցինք քահանայի տուն դպրոցը, երկրորդը ազատանի եկեղեցի:

Այնտեղ ամեն տեղ զարդարված էր նույնիսկ առաստաղը: Ժամանակին այդ եկեղեցում եղել է շատ մեծ զանգ որի ձայնը հասել է շա՜տ հեռու: Այդ զանգը հնչեցնում էին պատերազմի կամ ինչ որ նման բանի ժամանակ և երբ շահը իմացավ դրա մասին ուզեցավ գողանալ:

Երբ սայլով տանում էր ճանապարհին զանգնել, լեզվակնել ընկել են գետի մեջ հետո լեզվակը հաջողվել է հանել ջրից, բայց զանգը ոչ: Մարդիկ այդ զանգի կողքով անցնելիս քարով խփել են որպիսի հիշեն զանգի ձայնը, իսկ հիմա զանգը արդեն անցել է լրիվ ջրի տակ: Հիմա փորձում են հանել, բայց չգիտեն թե կոնկրետ որտեղ է զանգը ընկել: Լեզվակը ուներ 70կգ քաշ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով