Լեզվական առաջադրանք 334-336

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

            Մեծ, կապույտ Երկիրը սև տիեզերքում դանդաղ պտտվում է Արևի շուրջ:
            Մենք մեր ընտանիքում բոլորս լավ հասկանում ենք մաթեմատիկայից:
            Իմ լավ և ընկերասեր ընկերները հեռանում են մեր մեծ տնից:
            Դու շուտվանից մոռացել ես ինչպես է եղել Արամի ուրախ ծնունդը:
            Ես դժվարությամբ հողի միջից գտա մի կապույտ քար:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք գնալ Վրաստան:
            Աղջիկները կպատմեն պարի մասին:
            Մեծերը կլսեն մեր գաղտնիքը:
            Մեք կընտրեք քաղաքապետին:
            Ճամփորդը վերադարձավ երկար ճամփորդությունից:

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ         և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին            գործված: (ինչպիսի՞)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին       հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
            Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով         երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիԶկներն էին: (որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։