Երևանի պատմության թանգարանի ճամփորդապատում

Ես մեր 5.1 դասարանի, ընկեր Գրետաի և ընկեր Սոնաի հետ գնացինք ճամփորդության: Մենք հասանք թանգարան այնտեղ ամեբասկզբում մենք տեսան քարանձավ որում քպրել են այն ժամանակ հնադարյան մարդիկ: Հետո մենք տեսանք պղի ատամի մնացորդ: Մենք փղի ատամ արդեն հինգ-վեց հատ տեսել էինք Երկրաբանական թանգարանում: Մենք նաև տեսանք Երևանի և կողքի քաղաքների մանրակերտը, իսկ հետո գիդի օգնականը միացրեց վիդիո որը նաև լույսեր էր քցում Երևանի և կողքի քաղաքների մանրակերտերի վրա: Դրանից հետո մենք գնացինք, որ փազլի պես կարասի ջարդված կտորները կպցնեինք և ստանաինք ճիշտ կարասը: Մենք մեր դասարանով բաժանվեցինք չորս թիմի: Մեր թիմը պարտվեց: Հետո մենք տեսանք բրոնզից պատրաստված իրեր: Դրանից հետո տեսանք արծաթից պատրաստված իրեր, իսկ դրանից հետո տեսանք երկաթից իրեր: Մի ժամանակ մեր իշխանավորներից մեկը հանդիպել էր ռուս իշխանավորներից մեկի հետ որի ժամանակ նա ստացել էր ոսկուց ժամացույց: Մենք այնտեղ տեսանք Երևանի դրոշը որի մեջտեղում առյուծ է պատկերված նրա շուրջնել տասներկու եռանկյուններ են կարմիր գույնի:

Ինձ դուր այդքան էլ չեկավ, որովհետև այդ օրը հոգնած էի:

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Մենք գնացինք մատենադարան ճափորդության: Այնտեղ կային շատ գրքեր մագաղաթից: Մենք առաջինը տեսանք ամենամեծ մագաղաթից գիրքը որը ունի 600-ից ավել էջ 28կգ քաշ և կոչվում է Մշո Ճառնտիր: Այնտեղ տեսանք նաև ամենափոքր մագաղաթից գիրքը լոցկու տուփի չափ որը ունի 60-ից ավել էջ և ունի մոտավորապես 32գ քաշ:


Մատենադարանում մենք նաև տեսանք առաջին տպված աստվածաշունչը: այնտեղ մենք նաև տեսանք շատ ու շատ գրքեր, բայց դրանք բոլորը թվարկել չեմ կարող, քանի որ դրանք շատ են: Ինձ ամենաշատը դուր եկան ներկերը: Մեր հայրենագիտության դասերից ես հասկացել էի, որ միայն որդան կարմրից էին ստանում գույն:

Բայց այնտեղ ես հասկացա, որ գրքերի միջի Օրինակ՝ դեղին գույնը ստանում էին ծաղիկից և այտպես էլ մյուս գույները:

Դրսում մենք տեսանք վիշապաքարը դրանց գտնում են սարերից մեր տեսածը ուներ ցլի դեմք: Այդ քարերը շատ նման են գերեզմանաքարերի: Մենք նաև տեսանք շատ հին խաչքարեր:

Աշնանային արձակուրդներ

Ես իմ աշնանային արձակուրդների ժամանակ գնացել եմ Ազատան գյուղ 4-րդ և 5-րդ դասարաններով: Մեկ օր մնացել ենք քահանայի տանը, բայց ես Լեոն, Ռուբենը ու Միքայելը գնացել էինք Միքայելենց գյուղ 4-ով մնալու: Բայց եկեք սկենք սկզբից: Մենք առավոտյան 08:00-ին շարժվեցինք, իսկ ճանապարհը շատ երկար էր դրա համար ես տնից հանելուկի գիրք էի բերել:

Continue reading “Աշնանային արձակուրդներ”

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Մենք ընկեր Սոնայի և ընկեր Շուշանի հետ գնացինք ճամփորդության: Ես ավտոբուսի մեջ նստել էի դիմացը: Ճանապարհը շատ երկար էր: Հենց որ հասանք տեղ, միանգամից բոլորս դուրս թափվեցինք, որովհետև ճանապարհը շատ երկար էր: Երբ սկսեցինք քայլել, բոլորս միանգամից խմեցինք մեր բերած ջուրը, բայց միայն իմ շշի մեջինը չվերջացավ, որովհետև ես շատ էի բերել: Երբ հասանք առաջին աղբյուրին, բոլորը լցվեցին աղբյուրի վրա, իսկ հետո աղբյուրի ջուրը վերջացավ: Ճանապարհը իհարկե երկար էր: Չնայած շատ շոգ էր, բայց մենք հասանք Թեղենյաց վանք:

Թեղենյաց վանք, Թեղենիս լեռ, Բուժական գյուղ

Թեղենյաց վանք

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած։

Continue reading “Թեղենյաց վանք, Թեղենիս լեռ, Բուժական գյուղ”

Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Մենք կրկին ու կրկին գնացինք ճամփորդության: Մենք ավտոբուս նստեցինք, շա՜տ երկար գնացինք: Ձանձրույթից մեռնում էի: Երանի մյուս երեխեքին. նրանք ամբողջ ճանապարհին քնել էին: Դուք կհարցնեք, թե ինչու ես էլ նրանց նման չեմ քնում, իսկ ես կպատասխանեմ, որովհետև իմ քունը չէր տանում:

Continue reading “Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար”

Ճամփորդություն դեպի Գառնի

Մենք այս ճամփորդությանը պետք է գնայինք Գառնու ջրի գործարան, Քարերի սիմֆոնիա և Գառնու տաճար: Մենք ավտոբուս նստեցինք ժամը 10:00: Հասանք ջրի գործարան և նախաճաշեցինք: Մենք նաև ուզում էինք ջրի գործարանի տարածքը մաքրել, բայց այնտեղ աղբ չկար: Մենք մտանք ներս, հագանք բախիլներ, խալաթ և գլխարկ և քայլեցինք ախտահանիչ գորգի վրայով: Էնտեղ տեսանք, որ պլաստիկ շիշը ստանում են կապույտ սրվակից, որը մեզ նվիրեցին: Սկզբում այդ սրվակը հալեցնում են և պատրաստում պլաստիկ շիշ, հետո շիշը ջրալցվում էր, իսկ հետո շշերի փականներ էին տեղադրվում, պիտակավորում շշերը և վերջապես շշերը դրվում են տոպրակի մեջ և վերջ, այդ շշերը պատրաստ են վաճառքի:

Continue reading “Ճամփորդություն դեպի Գառնի”

Ճամփորդություն դեպի Կոտայք

Ես կրկին և կրկին գնացի ճամփորդության: Այս անգամ գնացինք Կոտայք, որը Հայաստանի տասը մարզերից մեկն է: Կոտայքի կենտրոնն է Հրազդան քաղաքը: Այս անգամ մենք ճամփորդում էինք չորրորդ դասարանցիների և իրենց ուսուցչուհի ընկեր Սոնայի հետ: Դասընկերներս ավտոբուսի պատուհաններից նկարներ ու վիդեոներ էին անում ճանապարհին:

Continue reading “Ճամփորդություն դեպի Կոտայք”

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Մենք կրկին գնացել էինք ճամփորդության դեպի Արա լեռ՝ Ծաղկեվանք: Ես ուրախ էի, որ գնալու էինք ճափորդության: Մի քանի ամիս առաջ ես ընտանիքիս հետ բարձրացել եմ Արա լեռան գագաթը: Բայց դա այս ճամփորդությանը չէր: Հետո կպատմեմ դրա մասին:

Իսկ հիմա կպատմեմ այս ճամփորդության մասին: Եղանակը շատ լավ էր: Ավտոբուսի մեջ երգելով գնացինք: Մենք երկու երգ երգեցինք, որոնցից ես միայն «Կաքավները» լավ գիտեի: Շուշանն ամբողջ ճանապարհին ծիծաղում էր, բայց վերջում էլ չէր ծիծաղում: Վերջապես հասանք տեղ: Ավտոբուսից դուրս եկանք ու սկսեցինք քայլել: Քայլեցինք, քայլեցինք, հասանք ալոճի ծառին և քաղեցինք: Ես չքաղեցի, քանի որ կոշիկս խրվում էր ավազի մեջ: Ալոճի ծառը վերևում էր, պետք է մի քիչ բարձրանայինք քաղելու համար: Ես ծառը տեսա, որովհետև ընկեր Լուսինեն քաղում էր ու բոլորը գնում էին այդ ուղղությամբ: Ընկերներս կերան ալոճ, բայց ես՝ ոչ:

Continue reading “Արայի լեռ՝ Ծաղկեվանք”