Բջնի բերդ

Բջնի բերդ, ռազմական կառույց Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Գտնվում է Հրազդան գետի կիրճում ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում Բջնի գյուղի մոտ։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
Արամազդ

Վահագն

Նանե

Աստղիկ

2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Գառնու հեթանոսական տաճարը:

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Մեր նախահայրը Հայկներ նա մառտնչում էր Բելի դեմ:

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։
Հայկ և բել առասպելը: Ինձ դուր եկավ Հայկ նահապետը որից առաջացավ մեր երկրի անունը:

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։
Նա ուներ հրեղեն մազեր, փոքր ժամանակ վիշապները կռվել են Հայաստանի դեմ, իսկ Վահագնը պաշտպանել էր Հայաստանին այդ վիշապներից: Նրան ասում էին Վիշապաքաղ:

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։
Արա գեղեցիկը բարի էր և հզոր: Շամիրամը խորամանկ էր, չար և խաբում էր:

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։
Վանի թագավորություն, Արշակունիներ և Արտաշեսյաններ:

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Վանի թագավորությունը եղել ամենահին թագավորությունը:
Մենուան, Արգիշտի առաջինը:

Արգիշտի առաջինի օրոք ստեղծվեց Երևանը 782 թվին: Դրա մասին սեպագիրը պահպանված էր տանգարանում:

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։
Մենուայի նշանավոր կառույցներից է Մենույաի ջրանցքը:

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 
Արտաշես առաջինը և Տիգրան մեծը:

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Տիգրան մեծի օրոք ստեղծվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը: Տիգրան մեծի օրոք Հայաստանը ծովից ծովեր: Տիգրան մեծի օրոք անմշակ հող չկար:

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում
Տրդատ երրորդը օրոք ընթունվեց քրիստոնեությունը:

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։
Արշակունյաց պողոտա

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։
Խոսրով կոտակ

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։
Արտաշեսյանների արքայատոհմի Տիգրան մեծին:

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հրապարակիր հայրենագիտության բաժնի հղումը, գրիր թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ունես հրապարակած:

Սեպտեմբեր-3

Հոկտեմբեր-2

Նոյեմբեր-4

Դեկտեմբեր-3

Հոկտեմբեր-2

Փետրվար-0

Մարտ-2

Ապրիլ-0

Մայիս-2

Ընդհանուր 18 գրառում

Զատիկ տոնի մասին

Մենք զատիկին ներկում ենք ձվերը սննդային ներկերով այս անգամ լավ չեր ստացվել, որովհետև քացախ չէինք լցրել: Մենք ներկել էինք կանաչ, դեղին, կապույտ և շագանակագույն: Մենք սարքել էինք ձուկ կարտոֆիլով պանիր: Ձուն ներկում են կարմիր որը խորհրդանշում է աստծո արյունը: Մեր ձվերը միանգամից կոտրվեցին, որովհետև 30 հատ էին: Մեր ձվերը աղի մեջ էինք խաշել, որպիսի ավելի պինդ լինեն: Մեր ձվերը հաղթեցին մեր հարևանի ձվերին: Մենք մեր զատիկը կեսօրին ենք նշել: Ինձ ամենից շատ դուր է եկել ձու ներկելը և ձվերով կռվելը:

Ճամփորդություն դեպի Էջմիածին

Մենք մեր և պապաիս ընկերոջ ընտանիքով գնացինք Էջմիածին, Խոր Վիրապ եկեղեցի և Մաչանենց տուն: Սկզբից գնացինք Խոր վիրապ եկեղեցի այնտեղից այնքան լավ էր երևում Սիսն ու Մասիսը: Այնտեղ մի փոքրիկ բլրակ բարձացանք և այնտեղից արդեն նույնիսկ սահմաններ երևում որից հետո թուրքիաներ: Հետո գնացինք Մայր աթոռ եկեղեցի: Այնտեղ ծառերը ծաղկել էին: Հետո մենք գնացինք մաչանենց տուն այնտեղ հաց կերանք և հետ եկանք տուն: Իմ դուրը շատ էր եկել այս ճամփորդությունը:

Վահագն

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։

Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ ուզում։

Վահագնը հին հայերի ամենասիրված աստվածներից էր։ Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն։ Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին։ Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով։

Տեառնըդառաջ

Պատասխանիր հարցերին՝

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Տեառնընդառաջ նշանակում է տիրոջն ընդառաջ գալ:
  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Մենք թռել ենք կրակի վրայով:
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Տեառնընդառաջի ժամանակ ընդունված է կրակի վրայով թռնել:

Տեառնընդառաջ

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Լեգենդ եղևնու մասին

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմում ծնվեց Հիսուսը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, հովիվները  շտապում էին` խոնարհվելու մանուկ Հիսուսին: Ոչ միայն մարդիկ, այլև շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին:

Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները՝ ցանկանալով տեսնել: Բոլորից երջանիկ էին նախիրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին:  Նրանք էլ որոշեցին գնալ ու խոնարհվել մանկանը, ամենքը իրենց նվերները մատուցեն: Եղևնին էլ շատ ցանկացավ տեսնել փոքրիկ Հիսուսին, բայց, արմավենին և ձիթենին ծաղրեցին նրան, ասելով, որ նա բացի փշերից, ուրիշ ոչինչ չի կարող նվիրել Մանուկին:

Արմավենին Հիսուսին նվիրեց իր ճյուղերից, որպեսզի նա հովանա շոգ ժամանակ, ձիթենին էլ կաթեցրեց իր յուղերից մանկան վրա և անուշահոտություն տարածեց: Եղևնին տխրեց, բայց չչարացավ: «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա: Այս ամենը տեսած հրեշտակը, և հնարավորություն տվեց եղևնուն, իր բարության ու համեստության համար: Նա հրաման տվեց, և երկնքից աստղեր թափվեցին՝ զարդարելով եղևնուն: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, նրա ուշադրությունը գրավեց փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ: Հրեշտակը, դա տեսավ ու ասաց.

— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մեծերը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: