Հ․ Թումանյան «Արծիվն ու կաղնին»

Առաջադրանքներ

  1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կենդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ 
    Անտառի արքան Կաղնին է, հավքերի արքան արծիվն է, կենդանիների արքան առյուծն է:
  2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
    Մեկ դարը հարյուր տարին է, իսկ հինգ հարյուր տարին հինգ դարն է:
  3. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
    սաստիկ-փոքրիկ
    անզոր-անսիրտ
    անկոտրում-աննման
  4. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
    Իմ կարծիքով Կաղնին ավելի դիմացկուն է, որովհետև նա աննդհատ աճում է:
  5. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
    դիմացկուն, համառ, հպարտ, սաստիկ, հզոր, լավ, երկաթի, հուժկու, թարմ, կանաչ:
  6. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի

Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։
Ծյուղերը երկաթի կարող են լինել, որովհետև ծյուղերը պինդ են և պաշտպանում են ծառը: Արմատները ճանկեր կարող են ունենալ, որովհետև նրանք խորը մխրճվում են հողի մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով