Լեզվական առաջադրանք 296-299

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր: Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ: Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները: Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա նախադասությունում ձին է իշխանի, իսկ Բ նախադասությունում դուռն է իշխանի:
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա նախադասությունում շինությունն է հզոր, իսկ Բ նախադասությունում ժամանակն է հզոր:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած     երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:

Ա նախադասությունում երգչուհին է հոգնած, իսկ Բ նախադասությունում աղջիկն է հոգնած:
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա նախադասությունում մարդն է կանգնած ամբիոնի մոտ, իսկ Բ նախադասությունում պապին է կանգնած ամբիոնի մոտ:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա          ամրոցում։

Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում:
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը պակել:
            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:

Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:
            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:

Ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցողՖրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ:
            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար դարձավ:

Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը պատահաբար ձկնորսներին ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)

Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:
            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)

Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտված մետաղյա հին իրեր:

Ծռմռված ու ժանգոտած տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:
            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)

Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)

Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:

Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)

Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:

Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը 
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։
    Հայոց վիշտը 
    Անհուն մի ծով-Հայոց վիշտը շատ է դրա համար Թումանյանը հայոցը վիշտը համեմատոմ է ծովի հետ:
    Էն սև ծովում տառապելով,
    Լող է տալիս իմ հոգին:-Հովհաննես Թումանյանը տառապում է հայոց վշտի ծովում իր հոգով:
  2. Գրեք նշված բառերի հականիշներ։
    ահագին-քիչ
    սև-սպիտակ
    հոգնած-աշխուժացած
    իջնում-բարցրանում
  3. Ինչի՞ մասին է բանաստղծությունը։
    Բանաստեղծությունը հայոց վշտի մասին է:
  4. Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
    Իմ կարծիքով հայոց վիշտը ծովի հետ է համեմատած, որովհետև հայոց վիշտը շատ է ծովը նույնպես մեծ է դրա համար է հայոց վիշտը համեմատած ծովի հետ:
  5. Բանաստեղծությունը սովորեք անգիր։
  6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Չի մահանում հայոց վշտի ծովի մեջ, բայց չի կարողանում ազատվել վշտից, միայն տառապում է հայոց վշտի ծովի մեջ:

Լեզվական առաջադրանք 284-290

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
           
Օրինակ՝
գրել — գրի՛ր — գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել-սիրի՛ր, սիրե՛ք:
կանչել-կանչի՛ր, կանչե՛ք:
նկարել-նկարի՛ր, նկարե՛ք:
լսել-լսի՛ր, լսե՛ք:
նստել-նստի՛ր, նստե՛ք:
կանգնել-կանգնի՛ր, կանգնե՛ք:
զանգել-զանգի՛ր, զանգե՛ք:
կապել-կապի՛ր, կապե՛ք:
փրկել-փրկի՛ր, փրկե՛ք:
կապկպել-կապկպի՛ր, կապկպե՛ք:
կոտրատել-կոտրատի՛ր, կոտրատե՛ք:
կապոտել-կոպտի՛ր, կոպտե՛ք:
Բ. Խաղալ-խաղա՛, խաղացե՛ք:
սողալ-սողա՛, սողացե՛ք:
կարդալ-կարդա՛, կարդացե՛ք:
գնալ-գնա՛, գնացե՛ք:
մնալ-մնա՛, մնացե՛ք:
գոռալ-գոռա՛, գոռացե՛ք:

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ-հեռացի՛ր, հեռացե՛ք:
գոհանալ-գոհացի՛ր, գոհացե՛ք:
վախենալ-վախեցի՛ր, վախեցե՛ք:
կամենալ-կամեցի՛ր, կամեցե՛ք:
հասնել-հասի՛ր, հասե՛ք:
թռչել-թռի՛ր, թռե՛ք:
մեռնել-մեռի՛ր, մեռե՛ք:
կորչել-կորի՛ր, կորե՛ք:
փախչել-փախի՛ր, փախե՛ք:
Բ. Ուտել-կե՛ր, կերե՛ք:
գալ-արի՛, եկե՛ք:
տալ-տու՛ր, տվե՛ք:
լինել-եղի՛ր, եղե՛ք:
տեսնել-տե՛ս, տեսե՛ք:
ելնել-ելի՛ր, ելե՛ք:

Համեղ է, կե՛ր:
Եկե՛ք տուն երեխաներ:
Տու՛ր իմ գրիչը:
Եղի՛ր մաքուր և կոկիկ:
Տե՛ս նա գալիս է:
Ելի՛ր այս տեղից, վտանգավոր է:

287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

            Օրինակ՝
հավաքել — հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել — մաքրեցե՛ք — մի՛ մաքրեք:
Գնալ — գնացե՛ք — մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ — հեռացե՛ք — մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել-վճարե՛ք, մի՛ վճարեք:
հաշվել-հաշվե՛ք, մի՛ հաշվեք:
հանել-հանե՛ք, մի՛ հանեք:
գումարել-գումարե՛ք, մի՛ գումարեք:
գողանալ-գողացե՛ք, մի՛ գողացեք:
բարձրանալ-բարձրացե՛ք, մի՛ բարձրացեք:
խաղալ-խաղացե՛ք, մի՛ խաղացեք:
խոսել-խոսե՛ք, մի՛ խոսեք:
փորել-փորե՛ք, մի՛ փորեք:
գիտենալ- գիտեցե՛ք, մի՛ գիտեցեք:
մոտենալ-մոտեցե՛ք, մի՛ մոտեցեք:

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:

            Օրինակ՝
            Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
            Ձկների բնակարանը ծովն է: Ձկների բնակարանը ծովը չէ:
            Հատուկ նշված տեղով անցավ փողոցը: Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը:
            Առանց ջրի կյանք կա: Առանց ջրի կյանք չկա:
            Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան: Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան:
            Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում: Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:

Ես նախադասությունները դարձրի ժխտական չ-ի միջոցով:

290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

            Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: — Մարդը չի թափահարում դրոշակը:

            Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը: Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը:
            Այդ լճի ջրերը սառչում են: Այդ լճի ջրերը չեն սառչում:
            Նա իր երգը հորինել է ժողովրդի համար: Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
            Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ: Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
            Նա հետաքրքրվում էր ամեն ինչով: Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:
            Նրա հարցերի թիվը հիմա մեծացել: Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:
            Երկու գրքերն իրարից տարբերվում են: Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:
Ես նախադասություններին ավելացրի չի և չեն և հանեցի են և է:

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Հ․ Թումանյան «Արծիվն ու կաղնին»

Առաջադրանքներ

  1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կենդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ 
    Անտառի արքան Կաղնին է, հավքերի արքան արծիվն է, կենդանիների արքան առյուծն է:
  2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
    Մեկ դարը հարյուր տարին է, իսկ հինգ հարյուր տարին հինգ դարն է:
  3. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
    սաստիկ-փոքրիկ
    անզոր-անսիրտ
    անկոտրում-աննման
  4. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
    Իմ կարծիքով Կաղնին ավելի դիմացկուն է, որովհետև նա աննդհատ աճում է:
  5. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
    դիմացկուն, համառ, հպարտ, սաստիկ, հզոր, լավ, երկաթի, հուժկու, թարմ, կանաչ:
  6. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի

Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։
Ծյուղերը երկաթի կարող են լինել, որովհետև ծյուղերը պինդ են և պաշտպանում են ծառը: Արմատները ճանկեր կարող են ունենալ, որովհետև նրանք խորը մխրճվում են հողի մեջ:

Լեզվական առաջադրանք 263-274

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: — Հիմա:

            Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ: — Հիմա:
            Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու: — Ապագա:
            Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ: — Ապագա:
            Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում: — Անցյալ:
            Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝    «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ: — Հիմա:

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք,     գտնում են:
            Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
            Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,          գտնեն:
Ա բառախմբում բայերը ներկա ժամանակաով են, Բ բառախմբում բայերը անցյալ ժամանակով են, իսկ Գ բառախմբում բայերը ապագա ժամանակով են:

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

            Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և .:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր է տալիս, աչքերը կսկծվում ու արցունքոտվում են:
Մենք տեքստի ժամանակը փոխեցինք ներկա ժամանակ:

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպեսՀին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսում էին: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

Հսկան 2-րդ հատված

Առաջադրանքներ

1․ Բնութագրեք հսկայի մորը, ձեր խոսքը հիմնավորեք տեքստից դուրս բերված հատվածներով։
Հղկայի մայրը շատ բարի էր, որովհետև նա ասաց իր որդուն

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ
Ուր կամենան:


2․ Ի՞նչ սովորեցրեց ձեզ բալլադը։
Բալլադը ինձ սովորեցրեց, որ նույնիսկ հսկան շատ բարի է մարդկանց և ուրիշ բաների հանդեպ:
3․ Սևով նշված բայերի դեմքը, թիվը, ժամանակը գրեք։
չեմ ճանաչում-առաջին դեմք ներկա ճամանակ
գան-երրորդ դեմք ներկա ժամանակ
Ապրե՛ք-երկրորդ դեմքներկա ժամանակ
հաչում-երկրորդ դեմք ներկա ժամանակ
փըչեցին-երրորդ դեմք ներկա ժամանակ
են քըշում-երրորդ դեմք ներկա ժամանակ
կոտորվեցին-երրորդ դեմք ներկա ժամանակ
4․ Բալլադից դուրս գրեք գործիական հոլովով դրված 3, բացառական հոլովով դրված 2 գոյական։
գործիական-շրխկոցով, զրնգոցով, քնով
բացառական-ինձնից, թաքուստներից
5․ Գրեք ստեղծագործական աշխատանք «Եթե ես շա՜տ ուժեղ և հարուստ լինեի» վերնագրով։

Լեզվական առաջադրանք 253-259

253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:

            Այդ մասին նա հազար անգամ մտածում էր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
            Դու ինչի՞ մասին մտածեցիր, որ այդպես հանկարծակի վեր թռար:
            Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
            Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
            Մտածիր, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել նրան:
            Մտածիր, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

            Զարմացա: եզակի Տեսանք: հոգնակի Փնտրում ես: եզակի Վազում եք: հոգնակի Կտա: եզակի Կհասնեն: հոգնակի

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա,    գրավել է, կգտնեմ:
           
Բ. Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի            հասկանաք, գրավել են, կգտնենք:

Ա խմբի բայերը եզակի թվով են, իսկ Բ խմբի բայերը հոգնակի թվով:

256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

            Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի :
            Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն:
Բայերից բացի գոյականները և դերանունները ունեն թիվ:

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: Ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: մենք
            Հետաքրքիր բան եք մտածել: դուք
            Մեզ ամեն տարի այցելում են: նրանք

259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:

Ա բառախմբում առաջին դեմքով բայի բոլոր ձևերով բայեր են կազմված, իսկ Բ բառախմբում նույնը երկրորդ դեմքով, Գ բառախմբում էլի նույնը երորդ դեմքով:

Լեզվական առաջադրանք 235-249

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:

            — Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը: Ես Տիգրան:
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը: Ես-Նվարդ:
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: Դու-տղա
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան: Դու-Ռուբեն
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց: Նա-վարորդ
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը: Նա-ընկերուհի

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

Այս դերանուններն կոչվում են անձնական , որովհետև դրանք նշանակում են անձ:

237Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Այս դերանուններն բաժանվում են եզակի և հոգնակի թվի:

238. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.՝
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:
Խմբերը բաժանված են երեք դեմքերի:

Տեքստն ուշադիր կարդա և հիշիր։

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Բայեր

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ-ամպել ծաղիկ-ծաղկել վար-վարել կար-կարել երգ-երգել ժողով-ժողովել օճառ-օճառել:
բ) Գող-գողանալ վախ-վախենալ, քար-քարենալ մա-մահանալ, մանուկ-մանկել, էջ(իջ)-իջնել, մայր-մայրենալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խոնավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մանր-մանրանալ,             ճերմակ-ճերմակել, ծանր-ծանրանալ:

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ-բզզոց, բզզալ:

դը՜ռռ-դռռոց, դռռալ:

չրը՜խկ-չրխկոց, չխրկալ:

խը՜շշ-խշշոց, խշշալ

ծի՜վ-ծի՜վ-ծվծվոց, ծվծվալ:

տը՜զզ-տզզոց, տզզալ:

կը՜ռռ-կռռոց, կռռալ:

թը՜խկ-թխկոց, թխկալ:

մը՜ռռ-մռռոց, մռռալ:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ-նստել սահ-սահել վազ-վազել կարդ-կարդալ խաղ-խաղալ տես-տեսնել հաս-հասնել հագ-հագնել փախ-փախնել սառ-սառել թիռ-թռնել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Ուշադրություն դարձրու բառի վերջավորությանը։  Ա և Բ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել, փրկել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ, գեղեցկանալ:

Ա իմբի բառերը վերջանում են ել վերջավորությունով, իսկ Բ խմբի բառերը ալ վերջավորությունով:

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:

Բայերը վերջանում են ել-ով և ալ-ով:

Համերգը

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

1․ Բանաստեղծության միջից դուրս գրեք տրական հոլովով դրված 5 և բացառական հոլովով դրված 1 բառաձև։
բացառական-ժայռից

տրական-գլխին, ավազին, բերնին, երգին, աղմուկին:
2․ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»։
Բանաստեղծությունը կոչվում է Համերգ, որովհետև այնտեղ անտառը համերգ է տալիս ժայռին:
3․ Ըստ քեզ հեղինակն ինչո՞ւ է վտակին համեմատում մանուկի հետ, իսկ անտառին՝ ծերունու։
Իմ կարծիքով հեղինակը վտակին համեմատում է մանուկ, իսկ անտառին ծերուկ, որովհետև վտակը մանուկի նման զվարդ ձայն էհանում, իսկ անտառը հանգիստ խաղաղ:
4․ Ըստ հեղինակի ինչպիսին է ժայռը, փորձեք ինքներդ ժայռին նարագրել։
Ըստ հեղինակի ժայռը անխոս, մտախոհ և հավիտենական:
5․ Գրեք ստեղծագործական աշխատանք՝ «Ես և բնությունը» վերնագրով։