Լեզվական առաջադրանք 284-290

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
           
Օրինակ՝
գրել — գրի՛ր — գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել-սիրի՛ր, սիրե՛ք:
կանչել-կանչի՛ր, կանչե՛ք:
նկարել-նկարի՛ր, նկարե՛ք:
լսել-լսի՛ր, լսե՛ք:
նստել-նստի՛ր, նստե՛ք:
կանգնել-կանգնի՛ր, կանգնե՛ք:
զանգել-զանգի՛ր, զանգե՛ք:
կապել-կապի՛ր, կապե՛ք:
փրկել-փրկի՛ր, փրկե՛ք:
կապկպել-կապկպի՛ր, կապկպե՛ք:
կոտրատել-կոտրատի՛ր, կոտրատե՛ք:
կապոտել-կոպտի՛ր, կոպտե՛ք:
Բ. Խաղալ-խաղա՛, խաղացե՛ք:
սողալ-սողա՛, սողացե՛ք:
կարդալ-կարդա՛, կարդացե՛ք:
գնալ-գնա՛, գնացե՛ք:
մնալ-մնա՛, մնացե՛ք:
գոռալ-գոռա՛, գոռացե՛ք:

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ-հեռացի՛ր, հեռացե՛ք:
գոհանալ-գոհացի՛ր, գոհացե՛ք:
վախենալ-վախեցի՛ր, վախեցե՛ք:
կամենալ-կամեցի՛ր, կամեցե՛ք:
հասնել-հասի՛ր, հասե՛ք:
թռչել-թռի՛ր, թռե՛ք:
մեռնել-մեռի՛ր, մեռե՛ք:
կորչել-կորի՛ր, կորե՛ք:
փախչել-փախի՛ր, փախե՛ք:
Բ. Ուտել-կե՛ր, կերե՛ք:
գալ-արի՛, եկե՛ք:
տալ-տու՛ր, տվե՛ք:
լինել-եղի՛ր, եղե՛ք:
տեսնել-տե՛ս, տեսե՛ք:
ելնել-ելի՛ր, ելե՛ք:

Համեղ է, կե՛ր:
Եկե՛ք տուն երեխաներ:
Տու՛ր իմ գրիչը:
Եղի՛ր մաքուր և կոկիկ:
Տե՛ս նա գալիս է:
Ելի՛ր այս տեղից, վտանգավոր է:

287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

            Օրինակ՝
հավաքել — հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել — մաքրեցե՛ք — մի՛ մաքրեք:
Գնալ — գնացե՛ք — մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ — հեռացե՛ք — մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել-վճարե՛ք, մի՛ վճարեք:
հաշվել-հաշվե՛ք, մի՛ հաշվեք:
հանել-հանե՛ք, մի՛ հանեք:
գումարել-գումարե՛ք, մի՛ գումարեք:
գողանալ-գողացե՛ք, մի՛ գողացեք:
բարձրանալ-բարձրացե՛ք, մի՛ բարձրացեք:
խաղալ-խաղացե՛ք, մի՛ խաղացեք:
խոսել-խոսե՛ք, մի՛ խոսեք:
փորել-փորե՛ք, մի՛ փորեք:
գիտենալ- գիտեցե՛ք, մի՛ գիտեցեք:
մոտենալ-մոտեցե՛ք, մի՛ մոտեցեք:

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:

            Օրինակ՝
            Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
            Ձկների բնակարանը ծովն է: Ձկների բնակարանը ծովը չէ:
            Հատուկ նշված տեղով անցավ փողոցը: Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը:
            Առանց ջրի կյանք կա: Առանց ջրի կյանք չկա:
            Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան: Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան:
            Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում: Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:

Ես նախադասությունները դարձրի ժխտական չ-ի միջոցով:

290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

            Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: — Մարդը չի թափահարում դրոշակը:

            Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը: Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը:
            Այդ լճի ջրերը սառչում են: Այդ լճի ջրերը չեն սառչում:
            Նա իր երգը հորինել է ժողովրդի համար: Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
            Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ: Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
            Նա հետաքրքրվում էր ամեն ինչով: Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:
            Նրա հարցերի թիվը հիմա մեծացել: Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:
            Երկու գրքերն իրարից տարբերվում են: Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:
Ես նախադասություններին ավելացրի չի և չեն և հանեցի են և է:

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):