Լեզվական առաջադրանք 263-274

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: — Հիմա:

            Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ: — Հիմա:
            Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու: — Ապագա:
            Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ: — Ապագա:
            Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում: — Անցյալ:
            Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝    «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ: — Հիմա:

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք,     գտնում են:
            Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
            Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,          գտնեն:
Ա բառախմբում բայերը ներկա ժամանակաով են, Բ բառախմբում բայերը անցյալ ժամանակով են, իսկ Գ բառախմբում բայերը ապագա ժամանակով են:

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

            Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և .:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր է տալիս, աչքերը կսկծվում ու արցունքոտվում են:
Մենք տեքստի ժամանակը փոխեցինք ներկա ժամանակ:

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպեսՀին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսում էին: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով