Լուսնի փուլերը

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
    Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
    Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
    Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
    Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
    Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով