Լեզվական աշխատանք 44-49

44.Ընդգծված բառը փոխարինի´ր դեղինով նշվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների բույրը-հոտ  ինձ մի հին երգ է հիշեցնում:

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը-դեմք:

Զորքը պաշարել էր-շրջապատել  բերդն ու սպասում էր հրամանի: 

Թագավորը ժողովել էր-հավաքվել  բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Անախորժ-սհաճ  պատմաթյան մեջ ընկանք:

Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ-պայծառ  օր բացվեց:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են, բայց ձևով՝ դարբեր են. այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել, կուտակել, կոտրատել:
կոտրատել-կտոր-կտոր անել, կոտրել, փշրել:
հավաքել, ամբարել, գումարել, կուտակել, ժողովել:
հասկանալ, պարզել, գլխի ընկնել, կռահել:
զարդել, պահել, ծածկել, քողարկել, թաքցնել, պատսպարել:

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմնման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:
երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն:
մազ, հյուսք, ծամ, վարս, հեր:
դեպք, եղելություն, պատահար, իրադարձություն:
արշալույս, ծեգ, այգաբաց:

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր   դեղինով նշված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ է, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս-անցնելիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են-նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց-հետապնդել են նրանց հետևից  և գտել են-հայտնաբերել են նրանց բնակարանը-կացարանը, որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն-ապրում են քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են-գործածում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում ենկերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է-առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով-սարսափով ու ծայրաստիճան զարմանքով:

Մնացորդով բաժանում

Առաջադրանքներ

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։
10×7+4=74
2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։
21×5+11=116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։
17×2+5=39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։
101×7+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։
53×3+25=159+25

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։
4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։
18

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։
(33 — 3) : 5 = 6

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։
(47 — 5) : 7 = 6

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։
10

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
12

12)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։
18

13)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
22

14)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։
10

15)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
14

16)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը բաժանվում է 15-ի և 6-ի։
30

17)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 15-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։
31