Յերևանի իմ ամենասիրելի անկյունը

Յերևանի իմ սիրելի հատվածը դա Կասկադն է, որովհետև հատկապես գիշերը Կասկադի ամենավերևից քաղաքը շատ գեղեցիկ է երևում: Ինձ նաև հավես է, քանի որ աստիճանները բարձրանալիս ես թռվռալով եմ բարձրանում, իսկ հայրիկս և մայրիկս հոգնում են: Մենք կասկադից նույնիսկ կարող ենք տեսնել հեռվում սարերը: Կասկադը գիշերը շատ գեղեցիկ է, քանի որ Երևանի թարբեր գույների լույսերը միացրած են լինում: Կասկադի ներքևում շատ արձաններ կան, դրանք շատ գեղեցիկ են: