Քարահունջ

Քարահունջ (Զորաց քարերՔարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք ՀայաստանիՍյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է։ Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև։ Քրահունջը ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հեքտար տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով