Մեսրոպ Մաշտոց

Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։

Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Continue reading “Մեսրոպ Մաշտոց”

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Աքլորը երեք անգամ ծուղրուղու կանչեց:
    Մութը գնաց:
    Առավոտը բացվեց:
    Աշխատասեր այգեպանը դաշտում երգում է:
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    Լցվել, անցնել, խոսել, բերան, երեք: