Մագաղաթ

Մագաղաթը թուղթ չէ, բայց մագաղաթից գրքեր կան: Այն ժամանակներում թուղթ չի եղել և մագաղաթը փոխարինել է թղթին: Մագաղաթը դա կաշվից է պատրաստված և նրա վրա գրել են: Ամենափոքր մագաղաթի չափսը լուցկու տուփի չափ է, իսկ ամենամեծը 280կգ ունի: Մագաղաթը Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով։

Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 89-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
    Անըրջայինթեթևասահ,
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Այս բանաստեղծությունը Աշխուժություն:
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    Հովիվը:
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    շախմատ խաղալիս
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։