Ճամփորդություն դեպի Մատենադարան

Մենք գնացինք մատենադարան ճափորդության: Այնտեղ կային շատ գրքեր մագաղաթից: Մենք առաջինը տեսանք ամենամեծ մագաղաթից գիրքը որը ունի 600-ից ավել էջ 28կգ քաշ և կոչվում է Մշո Ճառնտիր: Այնտեղ տեսանք նաև ամենափոքր մագաղաթից գիրքը լոցկու տուփի չափ որը ունի 60-ից ավել էջ և ունի մոտավորապես 32գ քաշ:


Մատենադարանում մենք նաև տեսանք առաջին տպված աստվածաշունչը: այնտեղ մենք նաև տեսանք շատ ու շատ գրքեր, բայց դրանք բոլորը թվարկել չեմ կարող, քանի որ դրանք շատ են: Ինձ ամենաշատը դուր եկան ներկերը: Մեր հայրենագիտության դասերից ես հասկացել էի, որ միայն որդան կարմրից էին ստանում գույն:

Բայց այնտեղ ես հասկացա, որ գրքերի միջի Օրինակ՝ դեղին գույնը ստանում էին ծաղիկից և այտպես էլ մյուս գույները:

Դրսում մենք տեսանք վիշապաքարը դրանց գտնում են սարերից մեր տեսածը ուներ ցլի դեմք: Այդ քարերը շատ նման են գերեզմանաքարերի: Մենք նաև տեսանք շատ հին խաչքարեր: