Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։
Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։
Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։
Առաջադրանքներ
- Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
Աքլորը երեք անգամ ծուղրուղու կանչեց:
Մութը գնաց:
Առավոտը բացվեց:
Աշխատասեր այգեպանը դաշտում երգում է: - Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
Լցվել, անցնել, խոսել, բերան, երեք: