Լեզվական առաջադրանք 296-299

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր: Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ: Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները: Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա նախադասությունում ձին է իշխանի, իսկ Բ նախադասությունում դուռն է իշխանի:
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա նախադասությունում շինությունն է հզոր, իսկ Բ նախադասությունում ժամանակն է հզոր:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած     երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:

Ա նախադասությունում երգչուհին է հոգնած, իսկ Բ նախադասությունում աղջիկն է հոգնած:
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա նախադասությունում մարդն է կանգնած ամբիոնի մոտ, իսկ Բ նախադասությունում պապին է կանգնած ամբիոնի մոտ:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա          ամրոցում։

Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում:
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը պակել:
            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:

Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:
            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:

Ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցողՖրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ:
            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար դարձավ:

Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը պատահաբար ձկնորսներին ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)

Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:
            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)

Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտված մետաղյա հին իրեր:

Ծռմռված ու ժանգոտած տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:
            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)

Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)

Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:

Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)

Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:

Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով