ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը 
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։
    Հայոց վիշտը 
    Անհուն մի ծով-Հայոց վիշտը շատ է դրա համար Թումանյանը հայոցը վիշտը համեմատոմ է ծովի հետ:
    Էն սև ծովում տառապելով,
    Լող է տալիս իմ հոգին:-Հովհաննես Թումանյանը տառապում է հայոց վշտի ծովում իր հոգով:
  2. Գրեք նշված բառերի հականիշներ։
    ահագին-քիչ
    սև-սպիտակ
    հոգնած-աշխուժացած
    իջնում-բարցրանում
  3. Ինչի՞ մասին է բանաստղծությունը։
    Բանաստեղծությունը հայոց վշտի մասին է:
  4. Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
    Իմ կարծիքով հայոց վիշտը ծովի հետ է համեմատած, որովհետև հայոց վիշտը շատ է ծովը նույնպես մեծ է դրա համար է հայոց վիշտը համեմատած ծովի հետ:
  5. Բանաստեղծությունը սովորեք անգիր։
  6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Չի մահանում հայոց վշտի ծովի մեջ, բայց չի կարողանում ազատվել վշտից, միայն տառապում է հայոց վշտի ծովի մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով