Քրդերը Հայաստանում

Քրդերի վկայությունը առաջին անգամ եղել է Արևլյան Հայաստանում: Քրդերը Արևելյան Հայաստանից, բայց որոշ քրդեր գնացել են Թուրքիա: Քրդերը Հայաստանում ունեն քաղաքական իրավունքներ ինչպես հայ քաղաքացի: Հայաստանի ազգային ժողողովի մեջ ընդգրկված է նաև մի Քուրդ ներկայացուցիչ: Քրդերը նաև ծառայում են Հայաստանի բանակում: Քրդերի համար Հայաստանում կա 50 դպրոց և ավելի: Քրդերը միս օտելիս հիմնականում օգտագործում են Գառան միս և Հավի միս: Քրդերը շատ օգտագործում են թարմ խոտաբույսեր: Քրդերը շատ են օգտագործում քաղցր սև թեյ և շատ դառը սուրճը: Քրդերի դրոշը կարմիր, սպիտակ և կանաչ է, իսկ մեջտղում նկարված է արև:

Հայրենագիտության հաշվետվություն

Դի՛ր բլոգումդ հայրենագիտության բաժնի հղումը:
Քանի՞ նյութ ունես այնտեղ հրապարակված:
11
Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության այս տարվա  ծրագիրը:
Այո
Այստեղ տեղադրիր բոլոր հայրենագիտական նախագծերը, որոնց մասնակցել ես ՝ անվանումները և վրան հղում:
Լևոն Արոնյան, Յերևանի իմ ամենասիրելի անկյունը, Էրեբունի թանգարան, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի ամրոց, Ճամփորդութում ենք Հարթագյուղ
Ամենասիրելի թեման, նախագիծը, որն այս առարկայի ընթացքում հավանեցիր։
Ինձ ամենաշատը դուր եկավ այն նախագիծը որում մենք ընտրում էինք հայեր, որոնք փոխեցին աշխարհը:
Ճամփորդություններիդ բաժնում ի՞նչ հետաքրքիր նյութեր ունես:
Երևանի պատմության թանգարանի ճամփորդապատում

Երևանի պատմության թանգարանի ճամփորդապատում

Ես մեր 5.1 դասարանի, ընկեր Գրետաի և ընկեր Սոնաի հետ գնացինք ճամփորդության: Մենք հասանք թանգարան այնտեղ ամեբասկզբում մենք տեսան քարանձավ որում քպրել են այն ժամանակ հնադարյան մարդիկ: Հետո մենք տեսանք պղի ատամի մնացորդ: Մենք փղի ատամ արդեն հինգ-վեց հատ տեսել էինք Երկրաբանական թանգարանում: Մենք նաև տեսանք Երևանի և կողքի քաղաքների մանրակերտը, իսկ հետո գիդի օգնականը միացրեց վիդիո որը նաև լույսեր էր քցում Երևանի և կողքի քաղաքների մանրակերտերի վրա: Դրանից հետո մենք գնացինք, որ փազլի պես կարասի ջարդված կտորները կպցնեինք և ստանաինք ճիշտ կարասը: Մենք մեր դասարանով բաժանվեցինք չորս թիմի: Մեր թիմը պարտվեց: Հետո մենք տեսանք բրոնզից պատրաստված իրեր: Դրանից հետո տեսանք արծաթից պատրաստված իրեր, իսկ դրանից հետո տեսանք երկաթից իրեր: Մի ժամանակ մեր իշխանավորներից մեկը հանդիպել էր ռուս իշխանավորներից մեկի հետ որի ժամանակ նա ստացել էր ոսկուց ժամացույց: Մենք այնտեղ տեսանք Երևանի դրոշը որի մեջտեղում առյուծ է պատկերված նրա շուրջնել տասներկու եռանկյուններ են կարմիր գույնի:

Ինձ դուր այդքան էլ չեկավ, որովհետև այդ օրը հոգնած էի:

Յերևանի իմ ամենասիրելի անկյունը

Յերևանի իմ սիրելի հատվածը դա Կասկադն է, որովհետև հատկապես գիշերը Կասկադի ամենավերևից քաղաքը շատ գեղեցիկ է երևում: Ինձ նաև հավես է, քանի որ աստիճանները բարձրանալիս ես թռվռալով եմ բարձրանում, իսկ հայրիկս և մայրիկս հոգնում են: Մենք կասկադից նույնիսկ կարող ենք տեսնել հեռվում սարերը: Կասկադը գիշերը շատ գեղեցիկ է, քանի որ Երևանի թարբեր գույների լույսերը միացրած են լինում: Կասկադի ներքևում շատ արձաններ կան, դրանք շատ գեղեցիկ են:

Էրեբունի թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

Էրեբունի վարչական շրջան

Էրեբունի շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հեկտար տարածք։

Սահմանակից է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Հայաստանի Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունի 126.100 բնակիչ։

Ներկայումս Էրեբունու շրջանի ղեկավարն է Հակոբ Բալայանը։

Էրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52 %-ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները։ Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է։

Էրեբունի ամրոց

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այն կառուցվել է Քրիստոսից առաջ 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Քրիստոսից առաջ մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Առաջին տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ դարում` Քրիստոսից առաջ 782թ, և անվանվել Էրեբունի։ Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում:

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Պատմությունը անցյալում կատարված իրադարձությունն է: Պատմությունը անրաժեշտ է լավ իմանալ, որպիսի կառուցենք մեր ապագան և սովոր ենք մեր սխալների վրա:

2. Ւ՞նչ է դարը:
Դարը հարյուր տարին է:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Տարիների հաշվումը ընդունված է կատարել Հիսուս քրիստոսի ծննդից հետո: Քրիստոսի ծննդից առաջ կատարված իրադարձությունների տարեթվերը նշվում են մ.թ.ա. կամ ք.ա. հապավումով, իսկ Քրիստոսի ծննդից հետո կատարված իրադարձությունների տարեթվերը նշվում են մ.թ. հապավումով:

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
Ես ծնվել եմ 21-րդ դարում:

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ 1-ին դար, 301թ 4-րդ դար, 2019թ 21-րդ դար, 405թ 5-րդ դար, 451թ 5-րդ դար, 1031թ 11-րդ դար, 1890թ 19-րդ դար, 1900թ 20-րդ դար, 678թ 7-րդ դար, 980թ 10-րդ դար, 760թ 8-րդ դար, 540թ 6-րդ դար:

Հայաստանն իմ հայրենիքն է Հայաստանի Հանրապետություն

images

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ/սրանք գրում եք բլոգում/

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
    Հայրենի տունը միայն կարող է գտնվել հայրենի հողում: Ուղակի տունը դա կարող է լինել որտեղ ցանկանաս:
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:
    Մեր երկրի անունվանումը առաջացել է Հայկի անունից որը կռվել է Բելի դեմ:
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
    Հայաստանի հարևան պետություններն են Վրաստանy (Թբիլիսի), Իրանը (Թեհրան), Ադրբեջանը (Բաքու), Թուրքիան (Անկառա):
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:
    Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է: Այն հիմնադրել է Արգիշտին Ա-ն