Կոմիտասի թանգարան

Մենք սկզբում մասնակցեցինք ուսումնական պլանին, այդ պլանի ընթացքում մեզ տվեցին երաժշտական գործիքներ, և մենք սկսեցինք նվագել և երգել, բայց ինձ դուր չեկավ, որովհետև մի երգի ժամանակ ինձ չհասավ գործիք, իսկ հետո հասավ, բայց վատը: Հետո մենք մտանք թանգարան: Այնտեղ տեսանք Կոմիտասի 3 անձնական սրինգները և իր գրած երկու նամակները: Նամակներից մեկը ծածկագրով էր գրված, բայց դա ընդամենը կատակ էր: Նաև մենք տեսանք Չինարի ծառը: Այն կառուցված էր թանգարանի մեջտեղում:

Ինձ դուր չեկավ, քանի որ ժամանակը շատ քիչ էր:

Մաթեմատիկայի սեպտեմբերի ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում

Ես կատարել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի երկրորդ մակարդակը մենակով: Ֆլեշմոբի ավարտից հետո քննարկում ենք դասարանում:

Խնդիրներ երկրորդ մակարդակից
Ամենահեշտ խնդիրը

1. Գտեք ամենափոքր բնական թիվը, որն առանց մնացորդի բաժանվում է 10-ի և որի թվանշանների գումարը 10 է:
Պատ.՝ 190:
Ամենաբարդ խնդրը

Continue reading “Մաթեմատիկայի սեպտեմբերի ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում”

Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի քննարկում

1. Նարեն, ճիշտ լրացնելով քայլերի հերթականությունը, (տե՛ս նկարը) նկատեց, որ երկու վանդակներում թվերը կրկնվում են: Ո՞ր տառերով վանդակներում են թվերը կրկնվում:

Անխորագիր պատկեր

Պատ.՝ A, D:

2. Գտեք ամենափոքր բնական թիվը, որն առանց մնացորդի բաժանվում է 10-ի և որի թվանշանների գումարը 10 է:
Պատ.՝ 190

3. Ռաֆայելն Արեգից 3 անգամ շատ գիրք ունի։ Եթե Ռաֆայելը գրադարանից վերցնի ևս 7 գիրք, իսկ Արեգը՝ ևս 11 գիրք, ապա նրանց ունեցած գրքերի քանակները կհավասարվեն։ Սկզբում քանի՞ գիրք ունեին տղաներից յուրաքանչյուրը:
Պատ.՝ 6, 2:

4. Ռոբոտ-խաղալիքը ամեն քայլի կարող է շարժվել 3 մետր աջ կամ 5 մետր ձախ: Ամենաքիչը քանի՞ քայլով ռոբոտ-խաղալիքը կարող է տեղաշարժվել ուղիղ 19 մետր աջ:Ձեր պատասխանը:
Պատ.՝ 9:

5.Մարինեն ունի 60 կարմիր, 75 կանաչ և 45  նարնջագույն խորանարդ։ Նա  այդ խորանարդները  շարքերով շարեց այնպես, որ յուրաքանչյուր շարքում եղավ միևնույն գույնի խորանարդ և բոլոր շարքերի խորանարդների քանակները եղան իրար հավասար։Մարինեն ամենաքիչը քանի՞ շարք ստացավ:
Պատ.՝ 2, 6:

6. Արամը  թղթից կտրեց 3×4 չափի երեք ուղղանկյուն և դրեց վանդակավոր թղթի վրա այնպես, ինչպես ցույց է տրված նկարում:  Քանի՞ վանդակ ծածկվեց միայն երկու ուղղանկյուններով:

Անխորագիր պատկեր

Պատ.՝ 18, 19:

7. Աշոտն իր ծննդյան օրն ասաց, որ  10 տարի հետո  կկարողանա ասել, որ 20 տարի առաջ 30 տարեկան էր: Քանի՞ տարեկան է հիմա Աշոտը:
Պատ.՝ 40:

8. Անին համարակալված պատկերներից ընտրեց երկու պատկեր և ստացավ աջ կողմի պատկերը: Ո՞ր համարի պատկերները նա  ընտրեց:

Անխորագիր պատկեր

Պատ.՝ 1, 4:

9.Վարդանը ամեն օր գրառում է այդ օրվա թիվը և ամիսը ու հաշվում ստացված թվանշանների արտադրյալը։ Օրինակ՝ սեպտեմբերի 28-ը նա գրում է 28.09 և հաշվում է արտադրյալը՝ 2⋅8⋅0⋅9=0: Ի՞նչ մեծագույն արտադրյալ նա կարող է ստանալ։
Պատ.՝ 36:

10. 1234 թվի մեջ հարևան թվանշաններով ստացվում  են հետևյալ երկնիշ թվերը՝  12, 23, 34: Քանի՞ նիշ ունի այն ամենափոքր թիվը, որում հարևան թվանշաններով կազմված երկնիշ  թվերից կարող են հանդիպել  11-ից մինչև 15-ը բոլոր թվերը:
Պատ.՝ 112131415: