Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Մենք կրկին ու կրկին գնացինք ճամփորդության: Մենք ավտոբուս նստեցինք, շա՜տ երկար գնացինք: Ձանձրույթից մեռնում էի: Երանի մյուս երեխեքին. նրանք ամբողջ ճանապարհին քնել էին: Դուք կհարցնեք, թե ինչու ես էլ նրանց նման չեմ քնում, իսկ ես կպատասխանեմ, որովհետև իմ քունը չէր տանում:

Երբ հասանք տեղ, իհարկե, ես մտածեցի. <<Ինչ լավ է, որ վերջապես հասանք Ապարանի ջրամբար>>: Մենք շատ երկար քայլեցինք, բայց իհարկե ճանապարհին տեսանք ցուցանակներ, որոնց վրա հիմնականում ամեն ինչ կրկնվում էր, բայց ամենաշատը կրկնվում էր այս եկեղեցու անվանումը` ս. Պողոս Պետրոս եկեղեցի: Մենք գնում էինք հենց այդ ցուցանակների ուղղությամբ։ Երբ հասանք այդ եկեղեցի, պարզվեց, որ եկեղեցին իրականում Ապարանի ջրամբարի մեջ է: Նաև ասեմ, որ եկեղեցին V դարի եկեղեցի է: Այդ անգամ եկեղեցին ջրի երես էր դուրս եկել, և մեզ հաջողվեց տեսնել: Այնտեղ մենք տեսանք փշոտ ծառեր։ Բլրակ բարձրացանք, իսկ իջնելը, մի քանիսը գլորվելով, բայց ոչ ես: Բլրակի ներքևում մենք շրջան կազմեցինք, երգեցինք տարբեր երգեր, իսկ հետո եկավ սիրված պահը։ Գուշակություն արեցինք։ Ինձ ընկավ այս գուշակությունը <<սուն ու գերան քար է պետք, սրտով սիրած յար է պետք>>: Բայց ես դեռ թարգմանիչ եմ փնտրում, ով կթարգմանի այս գուշակությունը, քանի որ տանը ես արդեն հարցրել եմ, ոչ ոք չգիտեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով