«Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան

Մենք գնացինք «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարան հունվարի 21-ին: Այնտեղ կային շատ նմուշներ, բայց ես ձեզ կպատմ եմ իմ կարծիքով ամենահետաքրքիր երեք նմուշների մասին:

  1. Այս նկարում հոսանքը լույսին չի հասնում, դրա համար լույսը վառված չէ:

Հետո…

Իսկ այս նկարում հոսանքն անցնում է մարդկանց միջով և փոխանցվում է լույսին, իսկ լույսը վառվում է:

Բանն այն է, որ մարդկանց միջով հոսանք է անցնում:

2. Կար մի սարք, որն այսպիսին էր…

Այս սլաքը ցույց է տալիս, թե դու ուժեղ կհոսանքահարվես, թե թույլ:

Օրինակ՝ եթե ես ձեռքերս դնում եմ նշված տեղում, սլաքը ցույց է տալիս 23 թիվը, իսկ եթե մայրիկս դնում է ձեռքերը նշված տեղում, սլաքը ցույց է տալիս 7 թիվը: Այսինքն՝ եթե նույն ուժգնությամբ հոսանքը ինձ և մայրիկիս խփի, ես ավելի ուժեղ կզգամ հոսանքը, իսկ մայրիկս՝ ավելի թույլ: Դա որոշվում է մաշկի կոշտությամբ: Ինչքան մաշկը կոշտ է, այնքան հոսանքը իրեն թույլ կխփի: Այսինքն…

Թիվը ինչքան փոքր լինի ,այնքան հոսանքն ավելի թույլ կխփի:

3. Ահա այս վերջին նկարում պատկերված է մի գունդ, որը էլեկտրական է: Եթե որևէ մարդ դիպչում է այդ գնդին, մազերը թափահարում է, մազերը բիզ-բիզ են կանգնում, որովհետև գունդը էլեկտրական է:

  • Ինձ ամենաշատը դուր եկավ խաղալու ժամանակը: Այդ ժամին մենք նմուշների հետ փորձարկումներ էինք անում: Սկզբում երկրորդ հարկի նմուշների մասին պատմեցին, երբ վերջացրին, մենք սկսեցինք փորձարկումներ անել միայն երկրորդ հարկի նմուշներով: Հետո, երբ նաև պատմեցին առաջին հարկի նմուշների մասին, մենք սկսեցինք փորձարկումներ անել առաջին հարկի նմուշների հետ:
  • Ինձ համար «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանը շատ հետաքրքիր էր: Ես էլ ձեզ խորհուրդ կտամ գնալ այնտեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով