Ամանորյա նվերներ

Ձմեռ պապիկը ինձ նվիրել է երեք լեգո՝ մեկը փոքր, մեկը՝ միջին, մյուսը՝ մեծ: Բայց ես կասեի տասը նվեր, որովհետև քույրիկներիս նվեները նաև իմն են և իմ նվերները քույրիկներինս են: Առավոտյան, երբ զարթնեցի, սովորականի պես գնացի հյուրասենյակ: Քույրիկներիցս մեկը՝ Արևը, իր լեգոն վերցրած նույնպես եկավ հյուրասենյակ: Ես Արևին հարցրի.

-Ինձ ու Արփիին նվեր չկա՞:

Արևը չպատասխանեց:

Արփին նույնպես իմ քույրն է:

Ես ու Արփին գնացինք մեր ննջասենյակ: Եվ տեսանք նաև իմ ու Արփիի լեգոները: