Համբարձում

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի, խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Բարև ձեզ, ես Նարեկն եմ: Ես նկատել եմ, որ օզոնի շերտը բարակել է և Ավստրալիայում անտառները շոգից վառվել են: Իմ կարծիքով դա մաքուր օդի պակասից է, իսկ դա էլ քիչ ծառերի և շատ մեքենաների և գործարաններից է: Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս, որ բոլորը շատ ծառեր տնկեն: Նաև գործարանները կեղտոտում են ջուրը, որովհետև իրենցից ստացած աղբը նետում են գետը, որն էլ կեղտոտում է գետերը, լճերը և ծովերը:

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Continue reading “Ծաղկազարդ”

Շոկոլադի պատմություն

Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք։ Օրինակ՝ Մեքսիկայի Վերակրուզի ծոցի ափին գտնվող Չէքքեք հնագիտական վայրում հայտնաբերված տեղացի ժողովուրդների կողմից պատրաստված շոկոլադի մնացորդները վկայում են, որ շոկոլադի պատրաստման նախապատմությունը գալիս է մ.թ.ա. 1750 թվականից։ Մեքսիկայում՝ Չիապասի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Մոկայա հնագիտական վայրը վկայում է, որ քարանձավային խմիչքները պատրաստվել են մ.թ.ա. 1900 թվականից ավելի վաղ։ Անոթներում հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ կակաոն ի սկզբանե օգտագործվել է ոչ թե որպես խմիչք, այլ կակաոյի հատիկների շուրջ սպիտակ զանգվածը հավանաբար օգտագործվել է որպես ֆերմենտային շաքար՝ ալկոհոլային խմիչքի համար։

Continue reading “Շոկոլադի պատմություն”

«Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան

Մենք գնացինք «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարան հունվարի 21-ին: Այնտեղ կային շատ նմուշներ, բայց ես ձեզ կպատմ եմ իմ կարծիքով ամենահետաքրքիր երեք նմուշների մասին:

  1. Այս նկարում հոսանքը լույսին չի հասնում, դրա համար լույսը վառված չէ:
Continue reading “«Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան”

Ամանորը Մեծ Բրիտանիաում

Մեծ Բրիտանիայում Նոր տարվա գալուստի մասին ազդարարում է զանգը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել:Զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:

Continue reading “Ամանորը Մեծ Բրիտանիաում”

Ամանոր Իտալիաում

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ ավանդության այդ գիշեր կախարդական ավելի վրա գալիս է Ձմեռ Տատիկը ` Լա Բեֆանան, մտնում է այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և նրանց գուլպաների մեջ դնում է նվերները: Իսկ այն երեխաներին, ովքեր դասերը լավ չեն սովորել կամ իրենց վատ են պահել, Լա Բեֆանան նվերի փոխարեն բերում է ածուխ կամ մի բուռ մոխիր:

Continue reading “Ամանոր Իտալիաում”