Ճամփորդություն դեպի լուսին

Մաս 4

Մի օր մի բալզաթցի դուրս է գալիս ման գալու: Մեկ էլ ի՜նչ լսի, կենդանու ոռնոց անտառի կողմից: Էս բալզաթցին վախենում է, գնում է առաջնորդի մոտ:

-Առաջնո՜րդ առաջնո՜րդ, գիտե՞ս՝ ոռնոց եմ լսել:

-Արջի ոռնոց է: Պետք է ոչնչացնենք: Ամբողջ Բալզաթը կհավաքենք և կգնանք անտառ:

Գնացին անտառ, ամբողջ անտառը շրջեցին: Բայց ոչ մի կենդանու չհանդիպեցին:

Հոգնեցին և որոշեցին գիշերել անտառում: Առաջնորդը երազում տեսնում է արջին: Հետո, երբ զարթնում են, առաջնորդը գնում է այնտեղ, որտեղ երազում տեսել էր արջին: Եվ ինչ տեսնի, արջը ուղիղ կանգնած է իր դիմաց: Վախենում է առաջնորդը, բալզաթցիներին ասում է՝ գիտի, թէ ինչ է պետք անել և գնում են Բալզաթ: Առաջնորդը ասում է, որ պետք է կացիններ վերցնեն, ամբողջ անտառը կտրեն, որպեսզի ծառերը չխանգարեն տեսնել, թէ որտեղ է արջը: Արդեն տասնինը ծառ կտրել էին: Որոշեցին գիշերել անտառում: Գիշերը արջը հանդիպում է բալզաթցիներին: Արջը մտածում է. «վա՜յ-վա՜յ, անտառի կեսը կտրեցին, երևի շատ վտանգավոր արարածներ են»: Վախենում է ու փախչում: Բալզաթցիները հաջորդ անգամ լսում են ավելի բարձր ոռնոց և կարծում են, որ արջը զայրացել է և պետք չէ նրան փնտրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով