Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Մենք կրկին գնացել էինք ճամփորդության դեպի Արա լեռ՝ Ծաղկեվանք: Ես ուրախ էի, որ գնալու էինք ճափորդության: Մի քանի ամիս առաջ ես ընտանիքիս հետ բարձրացել եմ Արա լեռան գագաթը: Բայց դա այս ճամփորդությանը չէր: Հետո կպատմեմ դրա մասին:

Իսկ հիմա կպատմեմ այս ճամփորդության մասին: Եղանակը շատ լավ էր: Ավտոբուսի մեջ երգելով գնացինք: Մենք երկու երգ երգեցինք, որոնցից ես միայն «Կաքավները» լավ գիտեի: Շուշանն ամբողջ ճանապարհին ծիծաղում էր, բայց վերջում էլ չէր ծիծաղում: Վերջապես հասանք տեղ: Ավտոբուսից դուրս եկանք ու սկսեցինք քայլել: Քայլեցինք, քայլեցինք, հասանք ալոճի ծառին և քաղեցինք: Ես չքաղեցի, քանի որ կոշիկս խրվում էր ավազի մեջ: Ալոճի ծառը վերևում էր, պետք է մի քիչ բարձրանայինք քաղելու համար: Ես ծառը տեսա, որովհետև ընկեր Լուսինեն քաղում էր ու բոլորը գնում էին այդ ուղղությամբ: Ընկերներս կերան ալոճ, բայց ես՝ ոչ:

Continue reading “Արայի լեռ՝ Ծաղկեվանք”

Ամառային ճամփորդություններ

Նկարչության դասի համար ես նկարել եմ ՙՙԱմառային ճամփորդություններ՚՚ վերնագրով այս նկարը: Նկարն այն մասին է, որ ամռանը ես մասնակցել եմ իմ առաջին գիշերակացով արշավին դեպի Սևաժայռ լեռը: Լեռը գտնվում է Վայոց Ձոր մարզում, Երևանից մոտավորապես երեք ժամ հեռավորության վրա:

Continue reading “Ամառային ճամփորդություններ”

Ամենից լավ տունը

Ընկեր Լուսինեն մեզ հանձնարարել էր ՙՙԱմենից լավ տունը՚՚ թեմայով տեսանյութ պատրաստել, որովհետև մենք դպրոցում սովորել ենք Թումանյանի ՙՙԻմ ամենից լավ տունը՚՚ վերնագրով բանաստեղծությունը: Ես որոշեցի տեսանյութի համար ներկայացնել մեր նոր տունը, որը դեռ կառուցվում է և դեռ պատրաստ չէ ապրելու համար: Տունը գտնվում է Զովունի գյուղում:

Continue reading “Ամենից լավ տունը”

Սեպտեմբերի 1

Ես ուրախացա, երբ իմացա, որ դպրոցի առաջին օրը դպրոց գնալու փոխարեն գնալու ենք Սևան: Այս տարի նոր աշակերտ եմ Սեբաստացի կրթահամալիրում: Ավտոբուսում ծանոթացա Նատալիի, Նռանեի, Հարությունի, Շուշանի, Վիկտորիայի և Հասմիկի հետ: Ընկեր Մադլենն ավտուբուսում ինձ ասաց, որ կանգնեմ ու ներկայանամ իմ նոր դասընկերներիս: Ես ասացի իմ անունը, որպեսզի դասընկերներս էլ ինձ ճանաչեն:

Continue reading “Սեպտեմբերի 1”