Ամենից լավ տունը

Ընկեր Լուսինեն մեզ հանձնարարել էր ՙՙԱմենից լավ տունը՚՚ թեմայով տեսանյութ պատրաստել, որովհետև մենք դպրոցում սովորել ենք Թումանյանի ՙՙԻմ ամենից լավ տունը՚՚ վերնագրով բանաստեղծությունը: Ես որոշեցի տեսանյութի համար ներկայացնել մեր նոր տունը, որը դեռ կառուցվում է և դեռ պատրաստ չէ ապրելու համար: Տունը գտնվում է Զովունի գյուղում:

Տեսանյութը պատրաստելու համար գնացինք Զովունի, մեր տուն: Երբ տեղ հասանք, շինարարները դեռ աշխատում էին և չէին ուզում, որ իրենց նկարենք: Դրա համար մենք սպասեցինք, մինչև իրենք ավարտեն իրենց աշխատանքը, և մենք սկսենք տեսանյութը պատրաստել:

Շատ սխալներ արեցինք, դրա համար մի քանի անգամ նկարեցինք տեսանյութերը և տանը դրանք բոլորը միացրեցինք իրար: Հետո ընկեր Լուսինեի հետ դպրոցում տեսանյութը դրեցինք իմ բլոգում, որն էլ հիմա այստեղ տեսնում եք: Եթե տեսանյութը նայեք, կտեսնեք մեր Զովունիի տունը, որը շատ գեղեցիկ է լինելու: Մենք նաև այգի ենք տնկելու: Ծառատունկին կարող եք դուք էլ մասնակցել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով