Համերգը

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

1․ Բանաստեղծության միջից դուրս գրեք տրական հոլովով դրված 5 և բացառական հոլովով դրված 1 բառաձև։
բացառական-ժայռից

տրական-գլխին, ավազին, բերնին, երգին, աղմուկին:
2․ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»։
Բանաստեղծությունը կոչվում է Համերգ, որովհետև այնտեղ անտառը համերգ է տալիս ժայռին:
3․ Ըստ քեզ հեղինակն ինչո՞ւ է վտակին համեմատում մանուկի հետ, իսկ անտառին՝ ծերունու։
Իմ կարծիքով հեղինակը վտակին համեմատում է մանուկ, իսկ անտառին ծերուկ, որովհետև վտակը մանուկի նման զվարդ ձայն էհանում, իսկ անտառը հանգիստ խաղաղ:
4․ Ըստ հեղինակի ինչպիսին է ժայռը, փորձեք ինքներդ ժայռին նարագրել։
Ըստ հեղինակի ժայռը անխոս, մտախոհ և հավիտենական:
5․ Գրեք ստեղծագործական աշխատանք՝ «Ես և բնությունը» վերնագրով։