Երկրորդ մակարդակ․ հունվար ամսվա  ճամբարային ֆլեշմոբ

1․ Օգտագործելով բոլոր թվանշանները գրիր ամենափոքր թիվը։

1023456789

2.Քանի՞ զրոյով է ավարտվում 1•2•3•4•…•37 արտադրյալը։

5-ի բազմապատիկ թվերն են 5, 10, 15, 20, 25, 30, 35 8 հատ 0

3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։

դեղին

4.Պարախմբում կա 39 տղա և 23 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Միասին քանի՞ աղջիկ և  տղա կլինեն պարախմբում այդ ժամանակ:

աղջիկ 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87

տղա 39, 45, 51, 57, 63, 69, 75, 81, 87
8-րդ շաբաթում տղաները և աղջիկները դարձան 87

87 + 87 = 174

5.Նարեկը  հայրիկի հետ գնացել էր հրաձգարան։ Հայրիկը գնեց 5 մանրագնդակ։  Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ամեն անգամ, երբ Նարեկը դիպչում էր  թիրախին, հայրիկը գնում էր ևս 2 մանրագնդակ։ Ընդհանուր առմամբ Նարեկը կրակեց 17 մանրագնդակ։ Քանի՞ անգամ էր Նարեկը դիպել թիրախին։ 

6 հատ

6.Գոռը կիրակի օրը սկսում է կարդալ 290 էջանոց գիրք: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերին, նա այդ օրերին կարդում է 25 էջ:  Առանց որևէ օր բաց թողելու քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը ։

Գոռը կվերջացնի գիրքը 42 օրում:

7.Ո՞ր քառանիշ թվին պետք է գումարել 7 , որպեսզի ստացվի ամենափոքր հնգանիշ թիվը :

9.993 + 7 = 10.000

8.Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՞ր այդ թվերի գումարը :

1x2x5x10=100
18

9.  Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը  9 է: Գտիր այդ մնացորդների արտադրյալը:  

2 + 7 = 9
2 x 7 = 14

10.A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հերթականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:

B. C. A. D.
AD+AB=25
BD=25

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։
    վերուստ-աստված
    Անհուն-անսահման
    բաշխել-բաժանել
    Երկյուղ-վախ
    փորձանք-աղետ
    պայծառ-վառ
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։
    ան+ծեր-ծերություն
    բարի+ություն-բարեկամ
    ան+հատ-հատել
    ան+վերջ-վերջնաժամկետ
    ան+տակ-տակադիր
    վեր+ուստ-վերելք
  3. Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Հեղինկաը խոսում է իր գանձերի այսինքն իր սերի մասին:
  4. Կարո՞ղ  եք ասել, թե որն է հեղիանակի գանձեր հանքը։
    Հեղինակի գանձերի հանքը իր սիրտնե է:
  5. Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Պատասխանը հիմնավորեք։
    Հեղինակը սերն ու բարիությունը բաժանում է բոլորի հետ բարի և սիրալիր լինելով և հնարավոր չէ, որ սերը և բարիությունը ավարտվեն, որովհետև դրանք միշտ իր սրտում կան:
  6.  Հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։
    Հեղինակը ի նկատի ունի որ պետք է ինքը արդեն մահանա և գնա ասծո մոտ:
  7. Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։
    Ես ունենում եմ սովորական զգացմունք, երբ կարդում եմ բանաստեղծությունը:
  8. Բանաստեղծությունը սովորեք անգիր։ 

Լեզվական աշխատանք 176-183

 176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել — լուծույթ, լուծում

սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

Իշխել-Իշխան

Բժշկել-բժշկուհի, բժիշկ

Բացել-բացիչ

Ուսուցանել-ուսուցիչ, ուսուցանում

Ճեղքել-ճեղքում

պահել-պահք, պահածո

հյուսել-հյուսած

բանել-բանեցում

գրել-գիր

գործել-գործ

զգալ-զգայարան

հարցնել-հարց

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաք — տաքություն:

Քաջ-քաջություն

Մեծ-մեծություն

Գեղեցիկ-գեղեցկություն

Հատուկ-հատկություն

Հասարակ-հասարակություն

Հարմար-հարմարություն

Դեղին-դեղնություն

Գունատ-գունատություն

Հնչեղ-հնչողություն

Շքեղ-շքեղություն

Պերճ-պերճություն

Խեղճ-խեղճություն

Տկար-տկարություն

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա խմբի բառերը ինչ որի մի տեսակի անուն է արջ առյուծ և այլն, իսկ Բ խմբի բառերը Ա խմբի բառերի անուններն են:

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:
Ա խմբի բառերը հասարակ գոյականներ են, որովհետև անուններ չեն, իսկ Բ խմբի բառերը հատուկ գոյականներ են, որովհետև անուններ են

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Ճամբարային երրորդ շաբաթ

Ես կպատմեմ ձեզ իմ երրորդ շաբաթը դպրոցում: Այս շաբաթ մենք պատրաստել ենք աղցան որի մեջ միս չկար նաև շատ օգտակար էր, բայց ես չեմ կերել: Մենք ճամփորդել էնք սահադաշտ այնտեղ ես վերջապես կարողացել եմ մի քիչ սահել: Մենք անգլերենի խաղեր ենք խաղացել Մայր դպրոցի սովորողի հետ:

Ճամբարային երկրորդ շաբաթ

Այս շաբաթ ես իմ ճամբարի ընթացքում կպատմեմ, թե ինչ եմ արել: Մենք ընկեր Սոնայի հետ պտտեցրել ենք հոլ, ինձ մոտ չի ստացվել նաև ընկեր Սոնայի հետ խաղացել ենք ազգային երկու խաղեր, որ մեզ կասեր թե մեր թիմերից ով է ավելի ուժեղ: Բաժանվում էինք երկու թիմերի, բռնում էինք իրար փորից և քաշում: Մեր թիմը նրանց հաղթեց: Մենք գնացել ենք ընկեր Շողիկի ջերմոց-լաբարատորիա: Այնտեղ ընկեր Շողիկը մեզ սովորեցրեց ինչպես թուրմ պատրաստել Օշինդր բույսով: Նաև ընկեր շողիկը մեզ պատմեց մի քիչ այդ բույսի մասին: Օշինդրը շատ օգտակար բույս է:

Մայր դպրոցից երկու սովորող մեր հետ երկու հավես փորձեր արեցին: Առաջին փորձի ժամանակ մենք խառնեցինք կապույտ, կանաչ, կարմիր, դեղին գույները և ստացանք շագանակագույն: Հետո գույների տեղերը փոխեցինք և նորից խառնեցինք գույները իրար և նույն գույնը ստացանք: Երկրորդ փորձի ժամանակ մենք բաժակի մեջ լցրինք փոքր թեթև գնդիկներ և վրայից ջուր լցրինք, իսկ փոքր գնդիկները բարձրացան վերև: Հետո հակառակն էլ փորձեցինք, բայց էլի գնդիկները վերև բարձրացան:

Ճամբարային շաբաթ

Ես կպատմեմ իմ անցկացրած շաբաթը դպրոցում: Ես ընտրել եմ Բնագետ-տեխնոլոգների ջոկատը: Բնագիտության մեր ուսուցչուհին ընկեր Շուշանն է, իսկ տեղնոլոգիայի ուսուցիչը ընկեր Նարեկն է: Ճամբարային առաջին օրը մենք իմացանք թե ինչպես է լինելու ամբողջ ճամբարը, մեր նախագծերը և այլն: Նաև ընկեր Շուշանը ինձ և իմ ընկերներին նշանակեց իր օգնական: Շաբաթվա մյուս օրերը Մայր դպրոցից տասներկուերորդ դասարանցի մեզ հետ անգլերեն խաղ խաղաց: Ամենավերջին օրը մենք հոլ պտտեցինք ինձ առաջին անգամ մի երկու անգամ ստացվեց պտտեցնել հոլը: Երբ ամեն ինչ արում էինք գնում էինք դուրսը խաղալու:

Անհատական ուս. պլան» կամ «Ձմեռային ճամբար 2024»

Սովորողի անուն-ազգանուն-Նարեկ Սարգսյան

Ընտրած ջոկատ-Բնագետ Տեղնոլոգների ջոկատ

Ընտրած նախագծեր-Փորձարարական բնագիտություն, Սալիկ֊գորգ

Ճամփորդություններ, որոնց մասնակցելու է-Սևաբերդ և Սահադաշտ

Ճամբարային էջի հղումը-https://nareksargsyan1.edublogs.org/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80/

Ճամբարային աշխատակարգը-Ձմեռային ճամբարի աշխատակարգ 2024

Շաբաթվա կամ օրվա աշխատակարգի հրապարակում-Ճամբարային շաբաթ, Ճամբարային երկրորդ շաբաթ, Ճամբարային երրորդ շաբաթ: