Փաստեր ծիծեռնակի մասին

  1. Ծիծեռնակները չվող թռչուններ են:
  2. Նրանք տաք երկրներից վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
  3. Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  4. Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  5. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  6. Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։
  7. Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
  8. Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, ուրեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռչում, ուրեմն անձրև է գալու:
  9. Գոյություն ունեն ծիծեռնակի  179 տեսակներ:
  10. Հայաստանում կան 5  տեսակներ՝ քաղաքային,  գյուղական,  առափնյա, ժայռային և շիկագոտի:
Картинки по запросу ծիծեռնակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով