Բայի տեսակները

1․ Բառաշարքում գտնել և ընդգծել անորոշ դերբայի ձևերը։
Բացել, հորովել, բղավել, ճառել, կարուսել, գդալ, թնդալ, գթալ, զուլալ, ցնծալ, գրել, սխալ, ստել, վառել, երկծալ, մխալ։

2․ Բառաշարքում գտնել և ընդգծել հարակատար դերբայի ձևերը։
Գրկած, վարկած, հրավիրված, միգամած, հանգած, հասած, հասարակած, կռված, քնած, անկասկած, նստած, գործած, համատարած, քանդած, տխրամած, հատած։

3․ Բառաշարքում գտնել և ընդգծել ենթակայական դերբայի ձևերը։
Փոքրացող, կարճափող, այգացող, ծաղկող, հաղթող, եռակող, դոնդող, լողացող, խաղացող, անսքող, բուժող, նկարող, աշխատող, ստող, խոսող, սևաքող։

4․Բառաշարքում գտնել և ընդգծել համակատար դերբայի ձևերը։
Պաշտելիս, գրելիս, ասուլիս, սպասելիս, նկատելիս, պտղամիս, ավետիս, առաջանալիս, վախենալիս, ողբալիս, ընտրելիս, օազիս, կարդալիս, վազելիս։

Ծրագրավորման հաշվետվություն մարտ ամսի

Այս ամիս մենք անցել ենք գրադարանները, import random, import time, import os:

Ես այս կոդում օգտագործել եմ գրադարանները։ Այս կոդը 1-10 թիվ է պահում և դու պետք է գուշակես։ Եթե թիվը հինգն է կամ փոքր գրում է, որ թիվը ցածր է, իսկ Եթե թիվը վեցն է կամ վեցիծ մեծ ապա կգրի որ թիվը մեծ է։ Հետո եթե դու գրում էս թիվ որը մեկով մոտիկ է այդ թվին գրում է, որ վատ չե, իսկ եթե գուշակում էս այդ թիվը գրում է, որ դու գուշակ էս։

Քիմիա 7 -մարտի 16-20

Ամփոփում

ա) նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է նրա հատկությունները

բ) ատոմների խումբ չէ

գ) միայն մետաղների մասնիկ է

դ) էլեկտրոնների խումբ է

2. Քիմիական բանաձևը ցույց է տալիս՝

ա) նյութի գույնը

բ) նյութի համը

գ) նյութի բաղադրությունը և ատոմների թիվը

դ) նյութի հոտը

3. Պարզ նյութ է՝

ա) H₂O

բ) CO₂

գ) O₂

դ) NaCl

4. Բարդ նյութ է՝

ա) N₂

բ) O₂

գ) H₂

դ) H₂SO₄

5. Քանի՞ տարրից է կազմված բարդ նյութը

ա) 1

բ) 2 կամ ավելի

գ) 0

դ) միայն մետաղներից

6. Ի՞նչ է ցույց տալիս ինդեքսը (H₂O-ում «2»-ը)

ա) մոլեկուլների թիվը

բ) տարրի ատոմների թիվը

գ) նյութի զանգվածը

դ) նյութի գույնը

7. Նյութի բաղադրության հաստատունության օրենքը ասում է, որ՝

ա) նյութերը միշտ փոխվում են

բ) նույն նյութը կարող է ունենալ տարբեր բաղադրություն

գ) քիմիական միացության բաղադրությունը միշտ հաստատուն է

դ) ատոմները չեն միանում

8. Ո՞րն է պարզ նյութի օրինակ

ա) CO₂

բ) H₂O

գ) Cl₂

դ) CaCO₃

9. Ո՞րն է բարդ նյութի օրինակ

ա) O₂

բ) N₂

գ) Fe

դ) NH₃

10. Ո՞ր պնդումն է ճիշտ.

ա) Ջուրը միշտ կազմված է H և O նույն հարաբերությամբ

բ) Ջուրը կարող է ունենալ տարբեր բաղադրություն

գ) Թթուները չեն փոխվում

դ) Մոլեկուլները չեն գոյություն ունենում

Առողջագիտության հաշվետվություն

Մենք խոսել ենք սննդի բաղադրիչների մասին։ Սնունդը մարդու կյանքի ամենակարևոր բաղադրիչն է։
Սնունդը ունի 5 բաղադրիչ․
1. Սպիտակուց(ձու, ձուկ, միս, կաթնամթերք)
2. Ացխաջուր(միրք, բանջարեղեն, հացահատիկ, մակառոն)
3. Ճարպ(ձեթ, կարագ, բուսական և կենդանական յուղեր)
4. Հանքային աղեր(Բոլոր միկռո էլէմենտներ)
5. Ջուր

Մենք նաև չափել ենք քաշը և բոյը։

Մենք պետք է սնվենք օրեկան չորս–հինգ անգամ չորս հինգ ժամը մեկ չափաբաժնով․
1. Նախաճաշ
2. Երկրոդ նախաճաշ
3. Ճաշ
4. Հետճաշիկ
5. Ընթրիք

Մենք պետք է նայենք խանութ գնելիս այս հինգ բաներին․

  1. Ժամկետ
  2. Արտաքին տեսք
  3. Պահպանման պայմաններ
  4. Փաթեթավորում
  5. Բաղադրություն

Իմ կարծիքով առաջինը պետք է նայենք այս բաներին․

  1. Արտաքին տեսք
  2. Փաթեթավորում
  3. Պահպանման պայմաններ
  4. Բաղադրություն
  5. ժամկետ

Մենք խոսել ենք ԳՄՕ–ի մասին։ Այդ թեման ինձ շատ հետաքրքրեց, որովհետև ես չգիտեի, որ կարելի է օրինակ կարտոֆիլի պնդության գեները դնել պամիդորի մեջ և պամիդորը կունենա կարտոֆիլի պնդություն։

Նյութի բաղադրության հաստատունության օրենք

Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ ունի միևնույն հաստատուն բաղադրությունը անկախ գտնվելու վայրից և ստացման եղանակից։

Օրինակ՝ ջուրը բարդ նյութ է, որի մոլեկուլը կազմված է երկու ատոմ ջրածնից
և մեկ ատոմ թթվածնից։ Կարևոր չէ, թե ջուրը որտեղ է գտնվում՝ երկրագնդի
մակերեսին, թե ընդերքում, մինչև անգամ տիեզերքում. միևնույն է, ջրի մոլեկուլի
բանաձևը H2O է: Կարևոր չէ նաև՝ ջուրը ստեղծվել է բնության մեջ, թե ստացվել է
լաբորատորիայում (տարբեր եղանակներով), միևնույն է, ջրի մոլեկուլի բաղադրությունն արտահայտվում է H2O քիմիական բանաձևով։

Քիմիա 7 — Մարտի 2-6

1.Սահմանել մոլեկուլ հասկացությունը։

Մոլեկուլը կազմված է ատոմներից որոնք իրար հետ կապված են քիմիական կապերով։

2.Սահմանել քիմիական բանաձև, ինդեքս հասկացությունները։

Քիմիական բանաձևը նյութի պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով։ Ինդեքսները տարրերի կողքի գրված թիվն է որը նշանակում է թե քանի հատ է այդ տարրից վերցված այդ բանաձևում։

3.Բացատրել քիմիական բանաձևի իմաստը հետևյալ օրինակներով՝ H2,O2,N2,H2O, H2O2, NH3, CH4, CO2:

H2 — երկու ատոմ ջրածին, O2 — երկու ատոմ ջրածին, N2 — երկու ատոմ ազոտ, H2O — երկու ատոմ ջրածին մեկ ատոմ թթվածին, H2O2 — երկու ատոմ ջրածին երկու ատոմ թթվածին, NH3 — մեկ ատոմ ազոտ երեք ատոմ ջրածին, CH4 — մեկ ատոմ ացխածին չորս ատոմ ջրածին, CO2 — մեկ ատոմ ացխածին երկու ատոմ թթվածին:

4.Կազմել նյութերի բանաձևեր ըստ նյութերի որակական և քանակական բաղադրության։

CO2, H20, NO2

5.Կազմել քիմիական բանաձևեր։

CO2, H20, NO2

6.Ինչպիսին են լինում նյութերն ըստ որակական բաղադրության՞

7.Որ նյութերն են կոչվում՝ ա)պարզ, բ)բարդ

Պարզ են կոչվում այն նյութերը որոնք կազմված են մեկ տարրի ատոմից։
Բարդ են կոչվում այն նյութերը որոնք կազմված են երկու և ավելի նյութերից

8.Գրիր 5 ոչ մետաղական և 5 ոչ մետաղական քիմիական տարրեր։

ոչ մետաղ-H, N, O, C, S
մետաղ-Li, Na, Ba, Fr, Mg

9.Գրիր պարզ և բարդ նյութերի օրինակներ։

Բարդ-NO2, H2O, CO2, HNO3
Պարզ-H, Ba, C, O

Ֆիզիկական փորձ

Աշխատանքի նպատակը

Փորձով համոզվել, որ սահքի շփման ուժն ուղիղ համեմատական է մարմ-նի կշռին և կախված չէ հպվող մակերևույթի մակերեսից:

Համառոտ տեսություն

Շփման ուժն այն ուժն է, որն առաջանում է մարմինների հպման տիրույ թում և խոչընդոտում է նրանց շարժումը։ Շփման ուժը պայմանավորված է հպվող մակերևույթների խորդուբորդություններով և մոլեկուլների փոխազդե-ցությամբ: Շփման ուժերն ուղղված են մակերևույթների երկայնքով:
Տվյալ մարմնի վրա ազդող սահքի շփման ուժն առաջանում է, երբ այդ մարմինը սահում է որևէ այլ մարմնի մակերևույթով: Սահքի շփման ուժը հակառակ է ուղղված մարմնի շարժման ուղղությանը: Այդ ուժի մոդուլը մոտավորապես հավասար է դադարի շփման ուժի առավելագույն արժեքին:

Փորձը ցույց է տալիս, որ սահքի շփման ուժն ուղիղ համեմատական է մարմնի կշռին և կախված չէ հպվող մակերևույթի մակերեսից: Այս պնդումները ստուգելու համար դիտարկենք հետևյալ իրավիճակը: Ենթադրենք` հորիզոնական մակերևույթի վրա դրված չորսուն ձգում են այնպիսի ուժով, որի ուղղությամբ այն շարժվում է հավասարաչափ (նկ. 64): Այդ դեպքում չորսուի վրա ազդող սահքի շփման Fշփ ուժը հավասար է ուժաչափի ցույց տված F ուժին` Fշփ =F:


Անհրաժեշտ սարքեր և նյութեր

Ուժաչափ, միատեսակ փայտե չորսուների հավաքածու, կշռաքարերի հավաքածու:

Փորձի ընթացքը

1. Ուժաչափով որոշե՛ք չորսուի կշիռը:

2. Չորսուն տեղադրե՛ք հորիզոնական սեղանին, նրան ամրացրեք ուժա-չափը և հորիզոնական ուղղությամբ ձգե՛ք այն այնպես, որ չորսուն շարժվի հնարավորինս հավասարաչափ:

3. Գրանցեք ուժաչափի ցուցմունքը: Դա կլինի սահքի շփման ուժի արժեքը:


4. Չորսուի վրա տեղադրե՛ք երկրորդ չորսուն և նույն ձևով չափեք սահքի շփման ուժի արժեքն այս դեպքում:

5. Նույնը կրկնե՛ք իրար վրա տեղադրված երեք և չորս չորսուների հա-մար:

6. Ստացված արդյունքները գրանցե՛ք աղյուսակում.

NՉորսուների քանակը, nՉորսուների կշիռը, PnՔարշի ուժը, FՍահքի շփման ուժը, Fշփ
110․6ն0,1ն0․1
221․6ն0․3ն0․3 
332.6ն0.5ն 0․5 
43.6ն0.7ն0.7

7. Համոզվեք, որ որոշակի ճշտությամբ գործում է հետևյալ օրինաչափու-թյունը. քանի անգամ մեծացնում ենք մարմնի կշիռը (չորսուների թիվը), նույնքան անգամ մեծանում է սահքի շփման ուժը, այսինքն` սահքի շփման ուժն ուղիղ համեմատական է մարմնի կշռին:

8. Հպվող մակերևույթի մակերեսից շփման ուժի կախումը պարզելու հա-մար մեկ չորսուի համար որոշե՛ք շփման ուժը, այնուհետև չորսուն տե-ղադրե՛ք այլ նիստի վրա և նորից չափե՛ք շփման ուժը:

9. Համոզվե՛ք, որ շփման ուժն այդ դեպքում չի փոխվում, այսինքն` սահքի շփման ուժը կախված չէ հպվող մակերևույթի մակերեսից:

Պորձի արդյունքում մենք եզրակացրինք, որ քանի անգամ մեծացրինք մարմնի կշիռը այնքան անգամ մեծացավ սահքի շփման ուժը։

ԳՄՕ

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։

Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ

Սննդային հավելումներ

Ժամանակակից սուպերմարկետների շլացուցիչ բազմազանությունը և նրանցում առաջարկվող սննդամթերքի ընտրությունը պահանջում է լուրջ գիտելիքներ: Գաղտնիք չէ, որ առաջարկվող գեղեցիկ փաթեթավորված,ախորժելի տեսք ունեցող,համեղ բուրող ու այլ ամեն կերպ գայթակղող սննդամթերքը դեռ առողջ սնունդ չի նշանակում:Սակայն անհրաժեշտ գիտելիքները թուլ կտան ճիշտ կողմնորոշվել և կատարել անվնաս ընտրություն:Սովորաբար, մեծ մասամբ, մենք բավարարվում ենք միայն պիտանելիության ժամկետով:Սրա պատճառը թերևս այն է , որ ուրիշ բաներ պարզապես չենք հասկանում :Այնինչ  մակնշման թերթիկի վրա շաաատ բան է գրված:Պետք է կարողանա լmax ինֆորմացիա ստանալ ապրանքի մակնշման թերթիկից:օրինակ ինչ հավելումներ, կայունացուցիչներ, կոնսերվանտներ, գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր է պարունակում,և այլն

E կոդը նշանակում է, որ մթերքը պարունակում է այս կամ այն սննդային հավելումը: Հավելումներից շատերը կարող են վնաս հասցնել մեր առողջությանը: Վնասակար հավելումներից խուսափելու համար, պետք է կարողանանք վերծանել այդ կոդերը:

E100-199-ներկանյութ
E102, E120— առաջացնում է ալերգիա
E124— տալիս է ասթմատիկ նոպաներ
E171-173— հանգեցնում է լյարդի 7 երիկամների հիվանդության
E200-299— կոնսերվանտներ
E250, E251— առաջացնում է քաղցկեղ, ալերգիա, գլխացավ, լյարդի ծակծկոց
E230-232— նպատսում է քաղցկեղի առաջացմանը
E231-232— վտանգավոր են մաշկի համար
E300-399— հակաթթուներ
E311, 320, 321— առաջացնում են ալերգիա և ասթմատիկ նոպաներ, բարձրացնում են օրգանիզմում խոլեստերինը
E400-499— խտանյութեր
E407.447— առաջ են բերում լյարդի և երիկամների հիվանդություն
E461-466— աղեստամոքսային ուղու հիվանդություն
E421— շատ վտանգավոր է ատամների համար
E508-512— նպաստում է քաղցկեղի առաջացմանը
E510, 513, 527— բացասաբար է ազդում լյարդի վրա, կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել
E621— վատ ազդեցություն է թողնում աչքի ցանցաթաղանթի վրա, բերում է
գլխացավեր, արագացնում է սրտի աշխատանքը, թուլացնում մկանները
E951— առաջացնում է չարորակ ուռուցք, ալերգիա, գլխացավ, դեպրեսիա
E952— նպաստում է լյարդի անբավարարվածությանը

Գործնական քերականություն․ դերանուն

1․Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

Այսինչ, այստեղ, այսպես, այսքան, այսպիսի։
Այդինչ, այդտեղ, այդպես, այդքան, այդպիսի։
Այնինչ, այնտեղ, այնպես, այնքան, այնպիսի։
Նույնինչ, նույնպես, նույնքան, նույնպիսի։
Որտեղ, որպես, որքան, որպիսի, որերորդ։
Քանիերորդ։
Ինչպես, ինչքան, ինչպիսի։
Ոչինչ։

2. Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

Եսասեր, ինքը (իր կամ յուր)յուրօրինակ, յուրընկալ, յուրաքանչյուր, ինքնասեր, ինքնուրույն, այս, այսինչ, այսքան, այստեղ, այսպիսի, այսպես, նույն, նույնինչ, նույնպես, նույնքան, նույնպիսի, այլ, այլընտրանք, ամեն, ամենուր, ամենտեղ, ամենուրեք, ամենանգամ, ամենօր:

3.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

Բոլոր մարդիկ շատ գործ են անում։
Բոլորը գնում են հիվանդանոց։
Ամբողջ աշխարում ես միակն եմ։
Թխվածքի մեջ ամբողգը կրեմ է։
Ես ունեմ ամեն ինչ։
Յուրանքանչյուր մարդ պետք է սովորի դպրոցում։
Ամեն մի մարդ չէ, որ կարող է անել դա։

4.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:

Երբ ինչ–որ տարօրինակ բան է լինում ամեն ինչ խառնվում է իրար։
Մի քանի անգամ ես արդեն սպասել եմ քեզ։
Ուրիշ անգամ ավելի լավ կլինի։
Ոչ մի դեպքում ես համաձայն չեմ։
Ոչ ոք քեզ չի օգնում։
Ոչինչ մյուս անգամ կստացվի։

5․ Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ սնունդն եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ գյուղին խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր տարիներն անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր բժիշկները ասել են, թե դա բացառիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը չազդեց:
Քառասուն տարի է, որ իր բոլոր գիշերները նվիրել է իր անձի զարգացմանը:
Ամբողջ գիշերը կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի վթար չգրանցվեց:
Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն չունի:
Ամբողջ արձակուրդը նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

6.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչսկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուրխմբին երեք—չորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի, ․․․ – Պարզ
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, ․․․ – Բաղադրյալ
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը, ․․․ – Առանձին գրվող