Լեզվական առաջադրանք 116-222

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):   Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն         հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ           գերազանցությունը:
         
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,         քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, —ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝  քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

գեղեցիկ, մեծ, բարի, ընկերասեր քույր
փոքր, տգեղ, շատախոս եղբայր
սիրալիր, մեծահոգի մայր
բարեսիրտ, իմաստուն հայր
ծեր, աշխատասեր  տատիկ

ծույլ, բնասեր պապիկ

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ
վախ-վախկոտ
քար-քարոտ

մայր-մայրական

երկինք-երկնային

արև-արևոտ

փայտ-փայթե

լեռ(ն)-լեռնային

փողոց-փողոցային
երկաթ-երկաթե

օդ-օդային

ծաղիկ-ծաղկային

եղբայր-եղբայրական

ոսկի-ոսկե

արծաթ-արծաթե

ծով-ծովային

Ամերիկա-ամերիկական

Ֆրանսիա-ֆրանսիական

Գերմանիա-գերմանական

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:

Read more: Լեզվական առաջադրանք 116-222


Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստերը ըստ մտքի։

            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Ասում են, թե կոկորդիլոսն իր զոհին ուտելուց հետո արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ կոկորդիլոսը զոհին խղճո՞ւմ է: Մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում  ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող հեղուկ է առաջանում: Այդ, լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:


Երբ հավերժական տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի լեռնային ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Մշուշապատ լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

Երբ տափաստաններից բարձրանում ենք դեպի մարգագետինները և գնում դեպի ձյան սահմանը, աշխարհն աղքատանում է: լեռնագագաթներին ամենից շատ ոչխարներն ու քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ սարերին ու դաշտերին:

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կապույտ ու կարկաչուն առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու սքանչելի աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն անուշահամ լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող գեղատեսիլ լեռներն ասես բարձր մշուշի վրա են կախված: Ձգվում է վճիտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը զուլալ ու մաքուր ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
            Մեր հանրապետությունը լեռնային, տարբեր լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան թափանցիկ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Գետնի վրայով ու  գետեր, ու  առվակներ են հոսում, գետնի տակից ու աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն  լճեր կան: Երկրագնդի  լճի՝ Բայկալի ափերը երիզող լեռներն ասես  մշուշի վրա են կախված: Ձգվում է լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը ու  ջուր ունի: ու  եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը լճերով է: Դրանցից ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի լիճ կա: Նա այնքան ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում: