Ճամփորդություն դեպի Գառնի

Մենք այս ճամփորդությանը պետք է գնայինք Գառնու ջրի գործարան, Քարերի սիմֆոնիա և Գառնու տաճար: Մենք ավտոբուս նստեցինք ժամը 10:00: Հասանք ջրի գործարան և նախաճաշեցինք: Մենք նաև ուզում էինք ջրի գործարանի տարածքը մաքրել, բայց այնտեղ աղբ չկար: Մենք մտանք ներս, հագանք բախիլներ, խալաթ և գլխարկ և քայլեցինք ախտահանիչ գորգի վրայով: Էնտեղ տեսանք, որ պլաստիկ շիշը ստանում են կապույտ սրվակից, որը մեզ նվիրեցին: Սկզբում այդ սրվակը հալեցնում են և պատրաստում պլաստիկ շիշ, հետո շիշը ջրալցվում էր, իսկ հետո շշերի փականներ էին տեղադրվում, պիտակավորում շշերը և վերջապես շշերը դրվում են տոպրակի մեջ և վերջ, այդ շշերը պատրաստ են վաճառքի:

Հուսով եմ, որ դուք խանութում տեսել եք շշեր, որոնց վրա գրված է Գառնի: Վերջում մեզ նվիրեցին գազավորված ըմպելիք և ջուր և դա ինձ ամենաշատը դուր եկավ:

Մենք նստեցինք ավտոբուս և գնացինք Քարերի սիմֆոնիա: Մենք այնտեղ բացեցինք մեր գազավորված ըմպելիքները: Համեղ էր: Եվ նաև ճաշեցինք: Այնտեղ մենք նույնպես ուզում էինք աղբ հավաքել, բայց այնտեղ նույնպես աղբ չկար: Խոստովանում եմ, որ շատ գեղեցիկ էր: Քարերի սիմֆոնիայի կողքին փողոց էր, իսկ փողոցի կողքին Ազատ գետն էր: Ինձ վախենալու թվաց, որովհետև քարանձավի նման բաներ էլ կային: Այնպիսի տպավորություն էր, որ այդ քարերը կթափվեն: Մենք արդեն տեսնում էինք Գառնու տաճարը:

Իսկ սա էլ իմ խումբը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով