Սեպտեմբերի 1

Ես ուրախացա, երբ իմացա, որ դպրոցի առաջին օրը դպրոց գնալու փոխարեն գնալու ենք Սևան: Այս տարի նոր աշակերտ եմ Սեբաստացի կրթահամալիրում: Ավտոբուսում ծանոթացա Նատալիի, Նռանեի, Հարությունի, Շուշանի, Վիկտորիայի և Հասմիկի հետ: Ընկեր Մադլենն ավտուբուսում ինձ ասաց, որ կանգնեմ ու ներկայանամ իմ նոր դասընկերներիս: Ես ասացի իմ անունը, որպեսզի դասընկերներս էլ ինձ ճանաչեն:

Մենք գնացինք Սևան՝ Մաշտոցներ: Ավտոբուսից իջնելուց հետո բարձրացանք մոտակա փոքրիկ լեռն ու մտանք մատուռ: Ես մատուռ մտա երկու անգամ, քանի որ առաջին անգամ միացա ընկեր Մարիամի դասարանին, իսկ հաջորդ անգամ՝ իմ դասարանին: Այսպես ստացվեց, քանի որ ուշադիր չէի, թե ում հետ էի քայլում: Այնտեղ երգեցինք, հետո նախաճաշեցինք:

Իջանք Սևանի ափն ու լողացանք: Ես ջուրը մտա ջրային հողաթափերով, քանի որ չէի ուզում ոտքերս ավազների մեջ խրել: Բայց հետո հարմարվեցի ու հողաթափերս հանեցի: Ես ստիպված էի ամբողջ մարմնով ջուրը մտնել տաքանալու համար, քանի որ մի քիչ ցուրտ էր, իսկ ջուրը տաք էր: Ես շատ լավ սուզվում էի:

Ընկեր Լուսինեն բոլորիս Սևանի մասին լեգենդներ էր պատմում: Մի ժամանակ Սևանա լճի տեղում անտառներ ու ժայռեր էին: Մի բլրի տակ մի աղբյուր կար: Մարդիկ իրենց տներից գալիս, կուժով ջուր էին վերցնում, փակիչը բացում էին, իսկ ջուրը վերնելուց հետո փակիչը զգուշորեն դնում էին տեղը: Բայց մի անգամ, մի հարց եկավ կուժով ջուր լցնելու: Փակիչը բացեց, կուժը լցրեց ու մոռացավ փակիչը փակել: Գնաց տուն, իսկ աղբյուրը սկսեց հորդալով գալ: Ջուրը հասավ տներին, մարդիկ փախան և ասացին, ՙՙՙթող քար դառնա նա, ով մոռացել է փակել աղբյուրի փակիչը՚՚: Եվ հարսը քար է դառնում: Սա Հարսնաքարի լեգենդն է:

Ամեն ինչ շատ հրաշալի անցավ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով